«Ընթացիկ ձևաչափով ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները կշարունակվեն հունվարին». Մամեդյարով
Ընթացիկ ձևաչափով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները կշարունակվեն հունվարին: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովը`դեկտեմբերի 5-ին Միլանում ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո:
ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցով հանդիպումը կայացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) միջնորդությամբ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Հայտնի է, որ բանակցությունները տևել են երեք ժամ:
Մամեդյարովի խոսքով՝ դրանք կարևոր և օգտակար են եղել հակամարտող կողմերի դիրքորոշումներն ավելի լավ հասկանալու տեսանկյունից:
«Համաձայնություն է ձեռք բերվել մոտ ապագայում շարունակել բանակցություններն այս ձևաչափով: Ամենայն հավանականությամբ դա տեղի կունենա հունվարին»,-ասել է Մամեդյարովը:
ՀՀ արտգործնախարարությունից հայտնել են, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների երրորդ հանդիպումը ևս միտված էր առավել հանգամանալից ծանոթանալու խաղաղության գործընթացի վերաբերյալ միմյանց դիրքորոշումներին ու մոտեցումներին։ Այս առումով ծավալվել է մտքերի օգտակար փոխանակություն։ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը պայմանավորվել առաջիկայում շարունակել հանդիպումները՝ պահպանելով ձևավորված դինամիկան։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում