Ղարաբաղի հարցը չի կարող սպասել, այն չի կարող դրվել հետին դարակներում. Կոնստանտին Զատուլին
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը ոչ ստանդարտ է, որովհետև նախատեսված չի եղել կանոնակարգով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի աոաջին փոխկախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը:
«Կանոնակարգումները կձևավորվեն հենց այս նախադեպից հետո: Ես ՀԱՊԿ աշխատակից չեմ, նշանակման հետ որևէ առնչություն չունեմ: Դուք գիտեք իրավիճակը՝ Յուրի Խաչատուրովին հետ կանչելուց հետո առաջացավ անհրաժեշտություն փոխարինել նրան: Ինչպես պայմանավորվեցին՝ դեկտեմբերի 6-ին տեղի կունենա հարցի քննարկում: Ինձ համար դժվար է ասել՝ ինչ որոշում կկայացնեն ՀԱՊԿ ղեկավարները: Ես չէի ցանկանա կրակի վրա յուղ լցնել, ասել՝ ում ճիշտ կլիներ նշանակել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, ում ճիշտ չէր լինի»,- նշեց Կ. Զատուլինը:
Պատգամավորի խոսքով՝ հայ-ռուսական ներկայիս հարաբերությունները դաշնակցային են, և որևէ մեկն այս հարաբերությունների բնույթը չի դնում հարցականի տակ:
«Պարզ է, որ Հայաստանում տեղի ունեցածը, այն, ինչ ընդունված է ասել հեղափոխություն, հանգեցրեց խմբագրումների ոչ միայն երկրի ներքին, այլև՝ արտաքին օրակարգերը»,- նշեց Կ. Զատուլինը:
Ըստ նրա՝ Հայաստանն ու Ռուսաստանը մի շարք ոլորտներում ունեն համագործակցություն, բայց առավել կարևոր է անվտանգության ոլորտում ունեցած համագործակցությունը:
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին՝ Զատուլինը հարց հնչեցրեց՝ կա՞ կոնֆլիկտի կարգավորման ներկայիս փուլ, ապա նշեց. «Վերցված է դադար:
Չգիտեմ՝ որքանով է այն արդարացված: Կարծում եմ, որ հաշվի է առնվել այն, որ Հայաստանում ընտրություններ են: Ղարաբաղի հարցը չի կարող սպասել, այն չի կարող դրվել հետին դարակներում»:
Tert.am-ի հարցին, թե ինչո՞ւ է Ռուսաստանն առաջարկել ԵԱՏՄ անդամ-պետություններին սանկցիաներ կիրառել Եվրամիության դեմ, Կոնստանտին Զատուլինը պատասխանեց. «Կարծում եմ՝ ակնհայտ է, որ եթե հարևան Եվրոպական միությունում անդամ-երկրները համամիտ չլինելով ընդունում են ընդհանուր տեսակետը, ապա ցանկացած միություն դառնում է միություն այն ժամանակ, երբ արտաքին սպառնալիքներին, մարտահրավերներին արձագանքում է սոլիդար»:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում