Վրաստանում մեկնարկել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը
Վրաստանում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Երկրի տարածքում բացվել են բոլոր ընտրատեղամասերը, հայտնում է ria.ru-ն՝ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հղումով:
Հայտնի է, որ առաջին փուլում նախագահի պաշտոնին էր հավակնում 25 թեկնածու, սակայն նրանցից ոչ մեկին չի հաջողվել անհրաժեշտ քանակությամբ քվեներ ստանալ: Արդյունքում երկրորդ փուլ են անցել իշխող «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը վայելող Սալոմե Զուրաբիշվիլին և «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր միավորումից նախագահի թեկնածու, նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Գրիգոլ Վաշաձեն:
Անկախ թեկնածու Զուրաբիշվիլին առաջին փուլում, որն անցկացվել էր հոկտեմբերի 28-ին, հավաքել էր ձայների 38.64%-ը, մինչդեռ վերջնական հաղթանակի համար անհրաժեշտ էր 50%-ը: Ընդդիմադիր Վաշաձեն ստացել էր քվեների 37.74%-ը:
Հայտնի է, որ երկրում գործող 3.703 և արտասահմանում բացված 55 ընտրատեղամասերում ընտրելու իրավունք ունի 3.528.658 մարդ:
Աղբյուրը հավելում է, որ քվեաթերթիկները տպագրվել են վրացերեն, հայերեն ու ադրբեջաներեն:
Ավելի վաղ «Ռուսթավի-2» հեռուստաալիքի պատվերով ամերիկյան հեղինակավոր Edison Research ընկերության անցկացրած սոցիոլոգիական հետազոտության արդյունքները վկայել էին, որ երկրի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում կհաղթի Գրիգոլ Վաշաձեն:


















































Սահակաշվիլիի կողմնակիցները Իվանիշվիլիից պահանջել են ծնկի գալ եւ ներում հայցել
Թբիլիսիում ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարան, իրավիճակը լարված է (տեսանյութ)
Վրաստանում պետությունը կշարունակի օգնել փոքր ու միջին հյուրանոցներին
Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանից զբոսաշրջիկների համար
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2 դեպք
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
ՀՀ Կառավարության կազմը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները