Ինչո՞ւ են վերքերը ցերեկն ավելի արագ ապաքինվում, քան գիշերը
Ցիրկադային ռիթմերը (այսպես կոչված՝ ներքին ժամացույցը) վերահսկում է մարմնի բոլոր բջիջների աշխատանքը, դրանք նաեւ կարեւոր դերակատարում ունեն վնասվածքների վերականգնման ընթացքում: Քեմբրիջի համալսարանի գիտնականները պարզել են, որ օրվա ժամից կախված՝ ֆիբրոբլաստները (մաշկի բջիջները) իրենց տարբեր կերպ են պահում:
Երբ տեղի է ունենում մաշկի վնասում, ֆիբրոբլաստները տեղափոխվում են վնասված հատված եւ արտադրում վերականգնող միացություններ, ներառյալ կոլագեն՝ այդ հատվածը վերականգնելու համար: Ֆիբրոբլաստների գործելու համար անհրաժեշտ է ակտին սպիտակուց. դրա անբավարարության դեպքում ֆիբրոբլաստների շարժունակությունը նվազում է:
Իսկ ակտինի մակարդակը, ինչպես պարզվել է, անմիջականորեն կախված է օրվա ժամանակից. գիշերը ակտինի մակարդակը, ինչպես նաեւ վնասվածքների վերականգնման արագությունը նվազում է:
Բջջային կուլտուրաների եւ կրծողների հետ կատարված փորձերը հաստատել են, որ ցերեկը վերականգնումը 2 անգամ ավելի արագ է եղել: Սակայն անհրաժեշտության դեպքում հնարավոր է բջիջներին «խաբել»՝ փոխելով լուսավորության մակարդակը կամ նյութեր մտցնելով, որոնք ազդում են ֆիբրոբլաստների վրա. այդ դեպքում գիշերը եւս կարելի է հասնել ֆիբրոբլաստների նույնպիսի վերականգնման, ինչպես ցերեկը:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ