Ուժային վարժությունները սրտի համար օգտակար են
Մարդկանց շրջանում, ովքեր կանոնավոր կերպով զբաղվում են ուժային մարզումներով սրտի հիվանդությունների հավանականությունը 40-70 տոկոսով նվազում է: Այսպիսի եզրահանգում են կատարել Iowa State University-ից գիտնականները: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Medicine and Science in Sports and Exercise ամսագրում:
Հետազոտության ընթացքում նրանք վերլուծել են ավելի քան 12 հազար մարդու բժշկական պատմության բազայի տվյալները. նրանց մասին տեղեկությունները հավաքվել են 1987-2006 թվականներին, նրանց մասնակցությամբ կլինիկական հետազոտություններ են անցկացվել 2 անգամ:
Պարզվել է, որ կանոնավոր կերպով ուժային մարզումներով զբաղվող մարդիկ 40-70 տոկոսով ավելի հազվադեպ են բախվել սիրտ-անոթային հիվանդությունների, քան նրանք, ովքեր չեն մարզվել:
Հետազոտողները կարողացել են պարզել, որ սրտի հիվանդությունների համար ուժային մարզումների էֆեկտը դրսեւորվում է, եթե մարդն ընդհանուր առմամբ շաբաթական 60 րոպե է մարզվում: Նրանց խոսքով ավելի երկարատեւ մարզումները չեն ապահովում սրտի հիվանդությունների հավանականության զգալի նվազում:


















































Ավստրալուհու ամբողջ մարմինը բծերով և կապտուկներով է պատվել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո (լուսանկարներ)
Քթի հատուկ սփրեյը կարող է վերացնել սոցիալական հեռավորության անհրաժեշտությունը
Վաղուց հայտնի հակաբիոտիկը կարող է արդյունավետ հակաքաղցկեղային զենք լինել
Ինչու է բարձրանում շաքարն արյան մեջ
Սպիտակուցային համեղ ըմպելիքներ, որոնք կօգնեն նիհարել
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ