Չափազանց տպավորված հյուրընկալությունից և ուտեստների անկրկնելի համից. ռուս բլոգերի արցախյան այցի տպավորությունները (լուսանկարներ)
Արցախ այցելած ռուս բլոգեր Նատալյա Անոխինան, իր այցից անչափ տպավորված, հետաքրքիր նյութ է հրապարակել Live Journal-ում՝ կենտրոնանալով բացառապես Արցախի խոհանոցային առանձնահատկությունների վրա:
Բլոգերը պատմում է, որ Արցախում մասնակցել է գինու գյուղական փառատոնին, որի ժամանակ էլ համտեսել է ավանդական ժենգյալով հացը:
«Դրա միջուկում մինչև 17 տեսակ կանաչի է օգտագործվում: Այն մատուցում են տաք-տաք: Ժենգյալով հացը շատ համեղ է ու հրաշալիորեն համադրվում է գինու հետ»,-նշում է բլոգերը:
Ի դեպ, զբոսաշրջիկին տպավորել է նաև արցախցիների սրտաբացությունը:
«Երբ սեղանիկի մոտ կանգնած մտածում էինք՝ քանի՞ հատ ժենգյալով հաց վերցնել, մի անծանոթ տղամարդ հետաքրքրվեց, թե որտեղից ենք: Երբ ասացինք՝ Մոսկվայից, պատասխանեց՝ «Մոսկվայի՞ց, օ՜, դուք մեր հյուրերն եք, և ես ձեզ հյուրասիրում եմ»: Այս ասելով՝ նա վճարեց մեր հացերի համար ու լուռ հեռացավ»,- վերհիշել է բլոգերը:
Նատալյան պատմել է, որ Արցախում չորս օր է անցկացրել, ու այդ ընթացքում չափազանց տպավորված է եղել տեղացիների հյուրընկալությունից և ուտեստների անկրկնելի համից:
«Ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի խոհանոցը շատ նման է հայկականին: Քաբաբ, խորոված, բանջարեղեն, կանաչեղեն, կոմպոտներ ու գինիներ. սրանք այն բաներն են, որոնցով ձեզ պատվելու են միշտ ու ամենուր»,-գրում է բլոգերը:
Նրան նաև զարմացնում է այն փաստը, որ ի տարբերություն ռուսական ռեստորանների՝ Ղարաբաղի բոլոր ռեստորաններում մատուցվում են միանման ուտեստներ՝ թարմ բանջարեղեն, թթու, կանաչեղեն, պանիր, սմբուկի խավիար, խորոված:
«Ընդ որում՝ այստեղի բանջարեղենը մեր խանութների բանջարեղենին նման չէ: Դրանք միշտ թարմ են, բանջարանոցից հենց նոր բերված: Լոլիկը լոլիկի համ ունի, վարունգը՝ վարունգի: Բացի այդ, սեղանի զարդն են միշտ թարմ ու անուշաբույր կանաչեղենը, թթվի առատ տեսականին»,-շարունակել է բլոգերը:
Բլոգերը գովել է ձվով տապակած կանաչեղենով, հատիկավոր ու կանաչ լոբով ուտեստները և իհարկե խորովածի, քաբաբի տեսականին:
«Ինձ հաճելիորեն զարմացրեց, որ որոշ ռեստորաններում խորովածից ու քաբաբից հետո մատուցում են տապակած ձուկ՝ կա՛մ իշխան, կա՛մ գետի ձուկ»,-պատմել է Նատալյան:
Նա խորհուրդ է տալիս Արցախ այցելելու դեպքում անպայման գնալ Ստեփանակերտի շուկա, որն իսկական շուկա է՝ համեղ ուտելիքներով ու մատչելի գներով:
«Այստեղ կարելի է հանդիպել այն ամենին, ինչ կա Լեռնային Ղարաբաղում: Եվ նույնիսկ եթե ոչինչ չգնեք, ապա կարող եք զիլ ֆոտոշարք անել»,-նշել է Նատալյան՝ մանրամասնելով, որ ինքն ու ամուսինը Ստեփանակերտի շուկայից հեռացել են տարատեսակ համեղ ուտելիքներով «բարձված»:
Նա հավելել է, որ Մոսկվա վերադառնալուց հետո դեռ երկար են հիշելու հյուրընկալ ու շնորհաբեր Արցախը:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում