Բրիտանական Postivie News-ը` Արցախի կին ականազերծողների մասին
Արցախում ականազերծող կանանց է անդրադարձել է Postive News բրիտանական լրատվամիջոցը։
Արցախում ականազերծման աշխատանքներով զբաղվող «Halo Trust» միջազգային կազմակերպությունում կանայք աշխատում են 2015-ից: Այժմ Արցախում կազմակերպության աշխատողներից 11-ը կանայք են, մի քանիսն էլ հատուկ ուսուցում են անցնում, որպեսզի շուտով համալրեն նրանց շարքերը:
Ականազերծող Քրիստինե Խաչատրյանը նախկինում աշխատում էր դպրոցում: Նա պատմել է, որ սկզբում վախենում էր, սակայն ինտենսիվ ուսուցում անցնելուց հետո այժմ այնպես է աշխատում, որ իր ամուսինն ու երեխաները կարող են հպարտանալ:
Մեկ այլ ականազերծող` Լուսինե Ասրյանը, պատմել է, որ նման աշխատանքով զբաղվելու համար խոր, անձնական պատճառներ ունի. Ասրյանի հորեղբայրը զոհվել է ականի պայթյունից, որից հետո էլ նա որոշել է ականազերծող դառնալ:
Չնայած կարծրատիպերին` կին ականազերծողները հպարտ են, որ տղամարդկանցից հետ չեն մնում: Մեկ այլ ականազերծող՝ Սիրուն Օհանյանը, ասել է, որ կանայք իրականում ավելի լավ են կարողանում կատարել այս աշխատանքը, քանի որ նրանք ավելի բծախնդիր են, զգուշավոր և պատասխանատու:
Աշխատանքի ամենամեծ դժվարությունը, կանանց խոսքով, երեխաներից հեռու լինելն է: Դժվար են նաև եղանակային պայմանները, երբ ձմռանը խիստ ցուրտ է, իսկ ամռան կիզիչ արևի տակ ժամերով աշխատելը` գրեթե անտանելի: Սակայն աշխատանքի ավարտն արդեն մոտ է: 2010-ից ի վեր ականազերծման ենթական տարածքի 90 տոկոսն արդեն վնասազերծվել է:
Լրատվամիջոցը գրում է, որ բացի ինքնահաստատվելուց, կանայք երազում են Արցախում ապահով ապագա ունենալու մասին, որտեղ նրանց երեխաները կկարողանան ազատ շրջել դաշտերով: «Երբ ականները վնասազերծվեն, կյանքը կդառնա ապահով, և մարդիկ կկարողանան ապրել՝ առանց վախի», - ասել է Խաչատրյանը:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում