Յուղոտ սնունդը կարող է լյարդին անշրջելի վնաս պատճառել
Եթե մարդը յուղոտ եւ քաղցր կերակուր շատ է ուտում, նրա լյարդի մեջ մեծ քանակությամբ ճարպ է կուտակվում: Ամենասարսափելին այն է, որ այդ ճարպը նրա լյարդում է մնում, եթե անգամ մարդն անցնում է ավելի առողջ սննդակարգի: Այս մասին նշված է Science Translational Medicine ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ:
Weill Cornell Medicine-ի եւ Memorial Sloan Kettering Cancer Center-ի գիտնականները նանոսենսոր են մշակել, որի օգնությամբ հնարավոր է ոչ ինվազիվ կերպով հայտնաբերել եւ հետեւել լյարդում ճարպի կուտակմանը: Այս սենսորը մարդու մազից մոտ 1000 անգամ ավելի բարակ է, այն պատրաստված է միաշղթա ԴՆԹ-ից՝ փաթաթված միաշերտ ածխածնային նանոխողովակին: Լազոսոմներում ճարպի կուտակման դեպքում արձակվող լույսի գույնը փոխվում է:
Գիտնականներն այս սենսորն օգտագործել են մկների լյարդի վրա ճարպերի եւ շաքարի մեծ պարունակությամբ սնունդի ազդեցությունը գնահատելու համար, այնուհետեւ մկներին առողջ սննդակարգի վերադարձնելուց հետո գնահատել են արդյունքները: Նրանք հայտնաբերել են, որ չնայած ճարպային կուտակումների նվազմանը, որոշ մնացորդային ճարպեր երկար մնում են լյարդի բջիջներում:
«Նույնիսկ կարճ ժամանակ յուղոտ կերակուր ուտելը վատ գաղափար է: Լյարդի հիշում է»,- նշել է հետազոտության առաջատար հեղինակ բժիշկ Դանիել Հելերը:
Լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությունը ԱՄՆ-ում ախտահարում է մարդկանց 30 տոկոսին, որտեղ տարածված է ճարպերի եւ շաքարի մեծ պարունակությամբ սնունդը: Ավելցուկային ճարպը կուտակվում է լյարդի բջիջներում, որոնք կոչվում են Կուպֆերի բջիջներ, եւ կարող է առաջացնել ավելի լուրջ հիվանդություններ՝ բորբոքում, սպիացում եւ նույնիսկ լյարդի քաղցկեղ (ոչ ալկոհոլային ստեատոհեպատիտ):


















































Ավստրալուհու ամբողջ մարմինը բծերով և կապտուկներով է պատվել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո (լուսանկարներ)
Քթի հատուկ սփրեյը կարող է վերացնել սոցիալական հեռավորության անհրաժեշտությունը
Վաղուց հայտնի հակաբիոտիկը կարող է արդյունավետ հակաքաղցկեղային զենք լինել
Ինչու է բարձրանում շաքարն արյան մեջ
Սպիտակուցային համեղ ըմպելիքներ, որոնք կօգնեն նիհարել
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ