Երկրի օզոնային շերտը սկսել է վերականգնվել. ՄԱԿ
Երկիրը տիեզերքի ճառագայթումից ու վտանգավոր ազդեցությունից պաշտպանող օզոնային շերտը վերջապես սկսել է վերականգնվել, ինչի մասին ասվում է Միացյալ ազգերի կազմակերպության զեկույցում:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, Երկրի օզոնային շերտը սկսել է բարակել 1970-ական թվականներից ի վեր, ինչը պայմանավորված էր արդյունաբերական զարգացման հետևանքով թունավոր արտանետումների ծավալների ավելացմամբ:
Սակայն այժմ, երբ նկատվում է հակառակ գործընթացը, ակնկալվում է, որ 2030-ական թվականների դրությամբ օզոնային շերտի՝ Հյուսիսային կիսագնդի վերևում գտնվող հատվածն ամբողջովին վերականգնված կլինի, մինչդեռ Անտարկտիկայի վերևում եղած օզոնային ճեղքը 2060-ականներին արդեն ամբողջովին փակված կլինի:
«Սա իսկապես շատ լավ նորություն է»,-նշել է զեկույցի համահեղինակ, ՆԱՍԱ-ի հետ համագործակցող գիտնական Փոլ Նյումանը՝ մանրամասնելով, որ այս տարի Հարավային բևեռի վերևում եղած օզոնային ճեղքի մակերեսը (24.8 մլն ք/կմ) 16%-ով փոքր է եղել 2006թ. արձանագրված ցուցանիշից:
Նյումանն ընդգծել է, որ ժամանակին համապատասխան քայլեր չձեռնարկելու դեպքում Երկրի օզոնային շերտի 2/3-րդ մասը 2065թ. դրությամբ ոչնչացված կլիներ:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ