Հայաստան-2035
Եկեք պատկերացնենք, որ մեր հեղափոխական ղեկավարությունը շարունակում է երկիրը կառավարել մինչև, ասենք 2035 թվականը, և եկեք մոտավոր պատկերն ուրվագծենք՝ ինչի ենք հասել:
Դպրոցում պատմության դաս է: Ուսուցչուհին պատմում է այն մասին, թե ինչպես տարիներ առաջ բազմաթիվ մարդիկ ելան պայքարի և փողոց փակելով՝ հասան արդյունքի: Աշակերտներից մեկը հարցնում է․ «Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ մեր երկրում հաստատվեց միապետություն»: Ուսուցչուհին բացատրում է դա նրանով, որ անհրաժեշտ էր ձևավորել միաբևեռ պառլամենտ, որպեսզի հակահեղափոխական չար ձյաձյաները ետ չգային իշխանության: «Իսկ ինչո՞ւ մինչև հիմա միակուսակցկան համակարգը պահպանվում է»,-հարցնում է մեկ այլ աշակերտ: «Որովհետև հակահեղափոխությունը չի քնում»,-պատասխանում է ուսուցչուհին:
Հանկարծ դրսից աղմուկ է լսվում՝ ԼԳՏԲ համայնքի անդամները դուրս են եկել շքերթի: Աշակերտները կախվում են լուսամուտներից և ձեռքով ողջունում շքերթի մասնակիցներին:
Շուկաներում պոմիդորի, բադրիջանի, ձմերուկի գինը թանկ է, համարյա սև խավիարի գին, իսկ բանանը նվիրում են անվճար:
Աշխատանքից հետո աշխատավորներին 100 գրամ Դուխով օղի են հյուրասիրում: Ռեստորաններում ամենաշատ պատվիրվող երգը «Ուր որ գնաս ՝ հետդ կգամ» ստեղագործությունն է, որը պետական կոնսերվատորիայի հիմնն է նաև:
Գործում է կուսակցական բարձրագույն դպրոց, որի շրջանավարտները պարտադիր պետք է տարին մեկ-երկու անգամ քայլած լինեն Գյումրիից Երևան և հակառակը: Գերազանցիկներին բոթասները տրվում են անվճար: Օղին և ծխախոտը նրանց խորհուրդ չի տրվում:
Հոկտեմբերյանում ծփում են պլանի արտերը, գործում է մարիխուանայի վերամշակման գործարանը, որը հարյուրավոր աշխատատեղեր է ապահովել: Աշխատավարձից բացի, բանվորներին խրախուսում են իրենց իսկ արտադրանքով (բնամթերքով):
Օրացույցում ավելացված է նոր օր՝ փետրվարի 31-ը:
Չկա ընդդիմություն, չկան քննադատող լրագրողներ:
Բոլորն ուրախ են և երջանիկ: Գիտակցում են և հպարտ են, որ սա ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է:
Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

















































Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...