ԱԳՆ. Լեռնային Ղարաբաղը պետք է վճռորոշ ձայն ունենա
Հայաստանը բազմիցս ներկայացրել է իր դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Այս մասին հոկտեմբերի 24-ին ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը` հավելելով, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի հերթական հայտարարությունները մեկնաբանելու առիթ չի տեսնում:
«Հայաստանի համար առաջնային են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը եւ անվտանգությունը: Անվտանգությունն ընդ որում կենսական նշանակություն ունի: Խաղաղ գործընթացը պետք է երաշխավորի, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունն այլեւս Ադրբեջանի կողմից ոտնձգությունների չի ենթարկվի, իսկ ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման հարցը կհարգվի: ԼՂՀ-ն պետք է վճռորոշ ձայն ունենա», -ընդգծեց մամուլի քարտուղարը:
Նա նաեւ հաստատեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ օպերատիվ կապի առկայությունը՝ նշելով, որ այն ուղղված է կարգավորման առաջխաղացմանը նպաստող բարենպաստ մթնոլորտի զարգացմանը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում