Քիչ շարժունակ կենսակերպը ծխելուց ավելի վտանգավոր է
Քիչ շարժունակ կենսակերպն առողջության համար ավելի վտանգավոր է, քան ծխելը: Այս մասին նշված է JAMA Network Open-ում հրապարակված հետազոտության մեջ:
Հետազոտության հեղինակ, Քլիվլենդի կլինիկայի (Cleveland Clinic) սրտաբան Ուել Ջաբերը շեշտում է, որ հիպոդինամիան վտանգի նույնպիսի գործոն է, ինչպես հիպերտոնիան, դիաբետը եւ ծխելը: Հետազոտության շրջանակում հետահայաց հետազոտել են 122 007 հիվանդների, որոնք Քլիվլենդի կլինիկայում 1991 թվականի հունվարի 1-ից 2014 թվականի դեկտեմբերի 31-ը թեստավորում են անցել վազքուղում:
Ինչպես պարզվել է, ֆիթնեսը մեծացնում է կյանքի տեւողությունը, իսկ աերոբիկան առողջությանը զգալի օգուտ է տալիս: Ուշագրավ է, որ ֆիզիկական վարժությունների օգուտը դիտվել է տարիքային բոլոր խմբերում, ըստ որում՝ ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց շրջանում:
Եվս մեկ ոչ մխիթարական եզրահանգում՝ նրանց շրջանում, ովքեր նստակյաց կենսակերպ են վարում մահվան հավանականությունը 500 տոկոսով բարձր էր նրանց համեմատությամբ, ովքեր ֆիզիկական ակտիվության սիրահար են, եւ եռակի բարձր էր, քան ծխողների շրջանում: Նրանց շրջանում, ովքեր քիչ են մարզվում, այդ հավանականությունը 390 տոկոսով բարձր էր կանոնավոր մարզումների սիրահարների համեմատությամբ:


















































Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
Երևանում և մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի ընդհատումներ
ԱՄԷ նախագահն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգը քննարկել են տարածաշրջանային զարգացումները