Բաքուն պատրաստ չէ կոնկրետ քայլերի գնալ ղարաբաղա–ադրբեջանական հակամարտության կարգավորման համար
Պաշտոնական Բաքուն պատրաստ չէ կոնկրետ կառուցողական քայլերի գնալ ադրբեջանական հակամարտության կարգավորման համար։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին հայտարարեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ ի պատասխան NEWS.am–ի թղթակցի խնդրանքին՝ մեկնաբանել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը։
«Շատ շնորհակալություն պարոն Մամեդյարովին այդքան «արժեքավոր» առաջարկի համար։ Ճիշտն ասած, այլ բան չէինք էլ սպասում։ Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսքում հստակ նկատվում է Բաքվին յուրահատուկ գիծը՝ մի կողմից ձևացնել, թե պաստրաստ են պայմանավորվել, իսկ մյուս կողմից չհրաժարվել դրված նպատակներից։ Ադրբեջանի իշխանությունների նպատակը Արցախը աստիճանաբար, անարյուն իրենց տարածքի մեջ ներառելն է։ Նման սցենարը ղարաբաղցիներին զրկում է որևէ իրավունքից, խաչ է քաշում Արցախի ապագայի վրա, իսկ հայ բնակչությունը արգելանքի ներքո ու առանձնացված կլինի։ Ադրբեջանի իշխանությունների նպատակն է «սպիտակ ցեղասպանություն» իրականացնել։ Սակայն այդ սցենարը չի իրականանալու։ Հետեւաբար, բոլոր հայտարարություններին պետք է ամենայն լրջությամբ վերաբերվել, իսկ Արցախի բանակը եւ ժողովուրդը մշտապես ամբողջական մարտական պատրաստության վիճակում են գտնվում»,–շեշտեց Բաբայանը:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում