Ռուս գիտնականները «սառեցրել» են վտանգավոր քաղցկեղը սովի միջոցով
Ֆիզիկայի և նյութագիտության ինստիտուտի
հետազոտողները մշակել են քաղցկեղի դեմ պայքարի հեղափոխական մեթոդ, որի
դեպքում չարորակ գոյացությանը բառացիորեն զրկում են սննդից և ստիպում են
մահանալ սովից՝ գրում է life.ru-ն:
Այս մեթոդի մեխանիզմը պարզ է. ուռուցքաբանները ուռուցքը վերացնելու
համար օգտագործում են հատուկ ալյումինե նանոմասնիկներ, որոնք թուլացնում են
չարորակ բջիջները՝ դրանց զրկելով սննդից:
Գիտնականները նշում են, որ ալյումինի
նանոմասնիկների «ռմբակոծման» ժամանակ իոնների համակենտրոնացման
փոփոխությունը մահացու է հատկապես քաղցկեղային բջիջների համար, սովորական
բջիջները միայն մի փոքր ճնշվում են, բայց դրանց կենսունակությանը ոչինչ չի
սպառնում:
Այդպիսի թերապիայի արդյունքում իոնների կազմի փոփոխությունները
հանգեցնում են բջիջների սնուցման համար անհրաժեշտ արտանետվող մատրիցային
թթուների ոչնչացմանը: Քաղցկեղային ուռուցքը պահանջում է զգալիորեն ավելի
շատ էներգիա, քան առողջ հյուսվածքները, այնպես որ այն բառացիորեն քանդվում է
և մահանում սովից:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ