Հիմա արդեն մեր կյանքը փոխվելու է. գիտնականների նոր բացահայտումը
Երկար ժամանակ համարվում էր, որ երազներ տեսնելը միայն մարդկանց է հատուկ, սակայն գիտնականները պարզել են, որ բոլորովին էլ այդպես չէ՝ գրում է Planet Today-ը։
Դրա վառ ապացույցը տեգու մողեսներն են, որոնց ուսումնասիրությունից գիտնականները եզրակացրել են, որ այդ տեսակը ոչ միայն երազներ է տեսնում, այլեւ այդ երազները երկփուլ են։
Մողեսների երազներին հետեւելու միտքը գիտնականների մոտ ծագել էր 2016թ․, երբ Մաքս Փլանքի Հասարակության ուղեղի ուսումնասիրման ինստիտուտը սկսեց հետեւել մորուքավոր ագամաներին։ Այն ժամանակ պարզվեց, որ դրանք երազի երկու փուլ ունեն, որոնք յուրաքանչյուր 80 վայրկյանը մեկ փոխարինում են միմյանց։ Համեմատության համար ասենք, որ մարդու մոտ դա տեղի է ունենում 1-1,5 ժամը մեկ։
Այժմ հետազոտողների հաջողությունը որոշել են կրկնել Լիոնի Քլոդ Բեռնարի անվան համալսարանի նրանց գործընկերները։ Սակայն այս խումբը որոշել է ուսումնասիրել ոչ միայն ագամաներին, այլեւ սեւ-սպիտակ տեգուներին։ Պարզվել է, որ սրանք էլ իրենց ազգակիցներից հետ չեն մնում։ Նրանք եւս երազի երկու փուլ ունեն, սակայն ինչ հաճախականությամբ՝ հայտնի չէ։ Այդ պատճառով գիտնականները եզրակացրել են, որ տարբեր տեսակների մոտ այդ փուլերը տարբեր հաճախականություն ունեն։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ