«Դեկտեմբերին ընտրությանը պատրաստ է միայն Նիկոլ Փաշինյանը, անգամ նրա թիմը պատրաստ չէ»․ Ստեփան Մարգարյան. (Տեսանյութ)
ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Մարգարյանը Factor.am-ի հետ զրույցում ասում է, որ լուրջ չի վերաբերվում մեկնաբանություններին, որ Հայաստանում հակահեղափոխություն կա ձևավորված, որը ինչ-որ վտանգ է ներկայացնում։ «Չեմ նկատել կամ տեղեկատվության լուրջ պակաս կա, թե որտեղ է ձևավորվում հակահեղափոխությունը և ինչ ձևով, կամ բառեր են։ Կարծում եմ՝ ճիշտ կլինի շատ չօգտագործել այդ բառերը»,- ասաց նախկին պատգամավորը՝ հավելելով, որ ով չի ալարում, այսօր խոսում է հակահեղափոխության մասին։
«Իրական դրսևորում հակահեղափոխական ինչ-որ քայլերի, անկեղծ ասած, ես չեմ նկատել, չգիտեմ՝ ինչ նկատի ունեն»,- պնդեց նախկին պատգամավորը։
Ինչ վերաբերում է հոկտեմբերի 2-ին ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի քվեարկած օրինագծին, որով փակվում էր հանրային ճնշման արդյունքում ԱԺ լուծարման ճանապարհը, Մարգարյանն ասաց․ «Ես կարծում եմ՝ օրինագիծը ինչ- որ իմաստով ինքնապաշտպանողական էր, որպեսզի ընտրությունները անցկացվեն ավելի ուշ, քան դեկտեմբերին։ Կարծում եմ՝ նրանք փորձել են հետաձգել ընտրությունները մինչև մայիս։ Բայց եթե նույնիսկ ամսի 2-ի դեպքերը չլինեին, չեմ կարծում, որ դա լուրջ դրսևորում կարող էր ունենալ, այդ ուժերը վերջին պահին թեկնածու առաջադրեին, այդպես չի լինում»։
Ստեփան Մարգարյանը պնդում է, որ դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրությունների գնալը ճիշտ չէ, քանի որ ոչ ոք պատրաստ չէ դրան և գաղափարական պայքար չի լինելու քաղաքական ուժերի միջև։ «Դեկտեմբերին անցկացնելը այնքան շուտ է և այնքան արագ է, որ անգամ Փաշինյանի կուսակցությունը պատրաստ չէ ընտրությունների։ Ակնհայտ է, որ այդ ընտրությունները չեն գնալու գաղափարական պայքարի շուրջ, լինելու են անձի շուրջ, ինչպես Երևանի ընտրությունները եղան։ Դա չի ձևավորելու այն ԱԺ-ն, որը կկարողանար հանրությանը համախմբել ծրագրերի զարգացման և պետականության գաղափարի շուրջ»,- ասաց նախկին պատգամավորը՝ հավելելով․ «Վտանգավոր է, երբ առանց գաղափարական պայքարի իշխանության մարմին է ձևավորվում։ Դա անձի շուրջ է լինում։ Դա վտանգ ունի հետագայում հիասթափեցնելու։ Առանց լուրջ, կառուցողական ընդդիմության ԱԺ-ն ավելի վատ է, քան վատ ԱԺ-ն, որտեղ գոնե ընդդիմություն կա»։
Ըստ նախկին պատգամավորի՝ դեկտեմբերին ընտրությանը պատրաստ է միան Փաշինյանը, անգամ նրա թիմը պատրաստ չէ։ Մանրամասները դիտեք Ստեփան Մարգարյանի հետ Factor.am-ի հարցազրույցում։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ