Հայաստանի վարչապետը եւ ՖՄԿ գլխավոր քարտուղարը դիմավորում են Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցներին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ դիմավորում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովին մասնակցող պատվիրակությունների ղեկավարներին: Վարչապետի հետ միասին հյուրերին դիմավորում է ՖՄԿ գլխավոր քարտուղար Միկաել Ժանը: Պատվիրակություններին դիմավորելու արարողությունը, ինչպես եւ բուն գագաթնաժողովը ընթանում են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը կտեւի երկու օր, որի աշխատանքին մասնակցելու համար Հայաստանի մայրաքաղաք են ժամանել ավելի քան 80 երկրի պատվիրակություններ: Մասնակիցների թվում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն: Մինչեւ գագաթնաժողովի մեկնարկը Ֆրանսիայի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Գագաթնաժողովի շրջանակում կընդունվեն մի քանի փաստաթղթեր: Դրանցից գլխավորը Երեւանյան հռչակագիրն է՝ «Ապրել միասին», 6 բանաձեւեր, որոնցից մեկը վերաբերում է հակամարտությունների կարգավորմանը: ՖՄԿ գագաթնաժողովը տեղի է ունենում երկու տարին մեկ: Գագաթնաժողովի ընթացքում կորոշվի բարձր մակարդակով հաջորդ հանդիպման անցկացման վայրը, ինչպես նաեւ կընտրվի նոր գլխավոր քարտուղար: Բացառված չէ, որ Միկաել Ժանն այս պաշտոնում վերընտրվի:
Այսօր երեկոյան Երեւանի Հանրապետության հրապարակում տեղի կունենա համերգ: Դրա մի մասը կնվիրվի հոկտեմբերի 1-ին մահացած աշխարհահռչակ ֆրանսիացի հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրին:
Գագաթնաժողովին զուգահեռ՝ Հայաստանի մայրաքաղաքում կազմակերպվել է Ֆրանկոֆոնիայի ավան, որի այցելուները կարող են ծանոթանալ ՖՄԿ անդամ մի քանի տասնյակ երկրների մշակույթին եւ տնտեսությանը:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ