Ալիեւը նույն մուղամն է կրկնում
Բաքվի հերթական հայտարարությունները բանակցային գործընթացի ձեւաչափի անփոփոխության եւ պնդումների մնացյալ ամբողջ լրակազմը ոչ այլ ինչ է, եթե ոչ բազմակի կրկնողություն, այսպես ասած՝ սպառազինության մեջ վերցված արտաքաղաքական մուղամ: Այս մասին ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Իլհամ Ալիեւի հայտարարությունն այն մասին, որ «բանակցությունները կվարվեն բացառապես Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ»: «Չնայած հայկական կողմը փորձեց փոխել բանակցային գործընթացի ձեւաչափը, Երեւանին չի հաջողվել ցանկալի նպատակին հասնել»,- ի թիվս այլոց՝ հայտարարել էր Ալիեւը:
Դավիթ Բաբայանի խոսքով՝ այս հայտարարությունը ավելորդ անգամ ցույց է տալիս, թե հայկական կողմերն ում հետ գործ ունեն: «Ադրբեջանը կառուցողականության կաթիլ իսկ չի դրսեւորում: Պնդումների այս ամբողջ լրակազմը, թե Հայաստանը ինչ «պետք» է անի, կրկնվում է որպես հիթ: Ի պատասխան՝ կարող ենք շեշտել, որ Արցախի տարածքային ամբողջականությունը, կարգավիճակը եւ ապագան չեն կարող շահարկումների եւ սակարկությունների առարկա լինել: Սակայն սա չի նշանակում, որ խնդիրը կարգավորված է: Ադրբեջանի ղեկավարությանն անհրաժեշտ է հնարավորինս արագ սկսել հաշվի նստել իրականության հետ: Իսկ իրականությունն այնպիսին է, որ ռեւանշի փորձն առաջին հերթին Ադրբեջանին է հարվածելու: Չի կարելի տարիներ շարունակ հասարակությանը ատելությամբ սնուցել, եւ պետական քաղաքականությունը ատելության վրա կառուցել»,- նշեց Դավիթ Բաբայանը:
Նա, միաժամանակ, նշեց, որ այս հայտարարությունը, որն արվել է Դուշանբեում բանավոր պայմանավորվածություններից կարճ ժամանակ անց, ավելորդ անգամ վկայում է, որ Ադրբեջանի իշխանություններն ասում են մի բան եւ անում այլ բան: «Եթե Ադրբեջանը չի ցանկանում պայմանավորվել հակամարտության հիմնական կողմի հետ, սա խոսում է միայն կառուցողական մոտեցման լիակատար բացակայության մասին»,- հավելեց Արցախի նախագահի մամուլի քարտուղարը:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում