Որքա՞ն է նոր նախարարի ունեցվածքը. 30 մլն դրամ, երկու բնակարան
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նորանշանակ նախարար Հակոբ Արշակյանը հայտարարգրել է «MERCEDES–BENZ 200» մակնիշի ավտոմեքենա: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած` 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից: Նա այդ հայտարարագիրը ներկայացրել է այն ժամանակ, երբ դեռ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալն էր:
Բացի այդ՝ նա հայտարարագրել է նաեւ երկու բնակարան: Հակոբ Արշակյանի դրամական միջոցները փոխնախարարի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 30 000 000 ՀՀ դրամ:
2018թ. հունվարի 1–ից մինչեւ փոխնախարարի պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 1 600 000 ՀՀ դրամ: Եկամուտները գոյացել են աշխատավարձերից:
Նշենք, որ Հակոբ Արշակյանը 2015 թ.– ից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր վարչության անդամ է: 2008 –2012 թթ. եղել է «ՀԻՄԱ» նախաձեռնության համահիմնադիր անդամ, 2012 թ.–ից «ՀԻՄԱ» հասարակական կազմակերպության նախագահ: 2018 թ. եղել է «Արաքսիս Ինժեներինգ» ընկերության հիմնադիրը, գործադիր տնօրենը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ