«Ընդամենը դեմոկրատական ավտորիտարիզմը փոխարինվեց հեղափոխական ավտորիտարիզմով»․ Ռազմիկ Մարտիրոսյան
Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների անցկացումը դարձել է հասարակության քնարկման թիվ մեկ թեման։ «Ազատ միտք և ազատ խոսք» հասարակական կազմակերպության կազմակերպած քննարկմանը հավաքված մասնագետները ևս քննարկեցին այս խնդիրը։
Ինչպես նկատեց ՀՀ նախկին սոցապնախարար, սոցիոլոգ Ռազմիկ Մարտիրոսյանը, եթե մարդկանց առաջնորդում է ոչ թե նեղ անձնական, այլ հասարակական, պետական շահը, ապա չեն կարող լուծումներ չգտնվել։
Գործիչը, ներկայացնելով իր վերլուծությունը, մասնավորապես նշեց․ «Հասկանալու համար, թե ինչ է այժմ կատարվում Հայաստանում, մենք պետք է հասկանանք վերջին 30 տարիների վերլուծությունը՝ հասարակական գիտակցության մակարդակում։ Եթե մենք՝ որպես հասարակություն, կարողանանք պատասխանել, թե ինչո՞ւ եղավ 88-ի հրաշալի շարժումը, ինչպե՞ս կարողացանք համախմբվել և Ղարաբաղի խնդիրը լուծել, սակայն ցավոք մեր պետության ներքին հարցերում չկարողացանք հասնել գոնե ընդունելի վիճակի և որո՞նք են դրա հիմնավոր պատճառները, ապա կարևոր քայլ արած կլինենք։ Վերջին 20 տարին կարելի է ընդհանրացնել՝ որպես դեմոկրատ-ավտորիտարիզմի ժամանակաշրջան։ Սա ունի իր բացատրությունը։ Այսինքն, իշխանությունը հիմնված էր անձի վրա, բայց իրեն փաթեթավորել էր դեմոկրատիայով։ Դրա տակ մտնում էին և՛ կադրային, և՛ տնտեսական, և՛ կրթական քաղաքականությունը։ Ըստ որում, խոսքը չի վերաբերում միայն մեկ անձի, դա համակարգային էր։ Նոր շարժման հաղթանակի արդյունքում, ընդամենը դեմոկրատական ավտորիտարիզմը փոխարինվեց հեղափոխական ավտորիտարիզմով։ Այս շարժումը բերեց ընդամենը մեկ անձ, իսկ եթե համեմատում ենք Ղարաբաղյան շարժման հետ, ապա տեսնում ենք, որ այդ շարժումը բերեց կոլեգիալ մարմինը»։
Ռազմիկ Մարտիրոսյանը նկատեց նաև, որ մենք 30 տարի շարունակ մարդկանց կերակրել ենք գաղափարով, որ բավական է իշխանափոխություն լինի և բոլոր խնդիրները կլուծվեն։ Եվ հասարակության մեջ արմատացած է հենց այդ գաղափարը։
«Եթե որևէ իշխանություն հիմնված չէ գաղափարախոսության վրա, նա շարժվելու է իրավիճակային լուծումներով, իսկ իրավիճակային լուծումները լինում են ըստ նպատակահարմարության։ Փաշինյանի իշխանությունը գնում է նպատակահարմարության ճանապարհով։ Այսինքն, մենք նորից վերադարձանք 90-ականների սկիզբ, երբ երկիրը պետք է շարժվի փորձարարական ճանապարհով։ Մենք հերթական փորձարարության մեջ ենք․ լա՞վ է սա, թե՞ վատ, ռիսկայի՞ն է, թե վտանգավոր․ սա փաստ է, սա իրավիճակ է»,- ասաց Ռ․ Մարտիրոսյանը՝ հավելելով, որ մեզանից յուրաքանչյուրից է կախված, թե մենք ինչպիսի արձագանք, ազդակ կտանք, որպեսզի կարողանանք հասարակության էներգիան ուղղորդել դեպի կառուցողական դաշտ՝ չլինելով իշխանության մեջ, չլինելով որևէ քաղաքական ուժ, այլ որպես մտահոգ, պատասխանատու քաղաքացի։
Top-News.am


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ