Ընտրություններին պատրաստ էր միայն Նիկոլ Փաշինյան անձը. քննարկում քաղաքագետների միջև (Տեսանյութ)
«Ազատ միտք եւ ազատ խոսք» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցավ կլոր սեղան, որտեղ քննարկվեցին այս եւ արտահերթ ընտրություններին առնչվող այլ հարցեր:
Քննարկմանը մասնակցում էին քաղաքագետներ, նախկին պատգամավորներ:Մասնավորապես՝ քննարկմանը մասնակցող ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Մարգարյանի կարծիքով՝ ընտրությունները դեկտեմբերին կազմակերպելը ճիշտ չէ:
«Բայց ինչո՞ւ դեկտեմբերին։ Որեւէ մեկն առ այսօր խելամիտ պարզաբանում չի տվել թե ինչու հենց դեկտեմբերին։ Սա երկու բան կարող է նշանակել՝ կամ ինչ որ բան մեզանից թաքցնում են կամ սա հերթական էմոցիոնալ քայլն է»,- ասաց Մարգարյանը, որը վստահ է, որ արտահերթ ընտրություններին պատրաստ չէ ոչ միայն ինքը վարչապետը, այլեւ ժողովուրդը, հասարակությունը: «Սա էմոցիոնալ ընտրություն է, որը վտանգավոր է։Ասում են՝ ժողովուրդը հաղթել է: Ժողովրդի հաղթանակ լինում է միայն այն ժամանակ երբ այդ ժողովուրդը սկսում է լավ ապրել: Իշխանափոխությունը ժողովրդի հաղթանակը չէ»,- վստահ է Ստեփան Մարգարյանը:
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն իր հերթին նկատեց, որ հեղափոխական իրավիճակին վերջ տալու համար որքան շուտ անցկացվեն ընտրությունները,մ այնքան ավելի լավ եւ կարծիք հայտնեց, որ առաջիկայում ձեւավորվող խորհրդարանը հանրությանը կծառայի գոնե երեք եւ կես տարի: Նա այն կարծիքին է, որ ճիշտ աշխատանքի դեպքում ընդդիմադիր ուժերը կարող են բավական մեծ ձայներ ստանալ նույնիսկ այն դեպքում, եթե ընտրությունները լինեն դեկտեմբերին: «Ընդամենը ճիշտ աշխատանք է անհրաժեշտ»,- շեշտեց նա:
ՀՀ սոցապ նախկին նախարար, սոցիոլոգ Ռազմիկ Մարտիրոսյանը եւս դրական է համարում ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու առաջարկը: Նրա կարծիքով կարեւորն ազատ եւ արդար ընտրությունների անցկացումն է: Նա վստահ է, որ տեղի ունեցածը անցյալ տարիներին թույլ տված կոպիտ սխալների հետեւանքն է:
Մանրամասները՝ տեսանյութում.


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ