Ինչի կարող են հանգեցնել դեկտեմբերյան արտահերթ ընտրությունները (Տեսանյութ)
Որքանով են հասարակությունը եւ քաղաքական դաշտը պատրաստ արտահերթ ընտրություններին:
Այսօր «Ազատ միտք եւ ազատ խոսք» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցավ կլոր սեղան, որտեղ քննարկվեցին այս եւ արտահերթ ընտրություններին առնչվող այլ հարցեր:
Մասնավորապես, քաղաքագետ ՍտեփանԴանիելյանը, ներկայացնելով իրավիճակն, ասաց. «Քաղաքական դաշտ գոյություն չունի, կուսակցությունները փլված են: Այս պարագայում, եթե խորհրդարանական ընտրություններն անցկացվեն դեկտեմբերին, մենք խորհրդարանում կունենանք արհեստական ընդդիմություն եւ իշխանական մեծամասնություն»։
Նա նաեւ համոզված է, որ գործող վարչապետը չպետք է որեւէ կուսակցության անդամ լինի: «Այսինքն, չի կարող վարչապետը միաժամանակ լինել որևէ կուսակցության առաջնորդ»,-ընդգծեց նա:
«Ազատ միտք եւ ազատ խոսք» կազմակերպության կազմակերպած քննարկման մյուս բանախոսը՝ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանն էլ շեշտեց, որ քաղաքական դաշտը որպես այդպիսին չկա այս պահին։ «Մենք քաղաքական ճգնաժամի մեջ ենք եւ ամենավատն այն է որ այս ընթացքում օգտագործվեց ատելությունը որպես զենք։ Չունեցանք որեւէ տնտեսական, քաղաքական առողջ մոտեցում»,- ցավով ընդգծեց նա։
Նա նաեւ շեշտեց, որ այդ ատելությունը 26 տարիների հետեւանքն էր:
«Այս ընթացքում միայն ատելության ռեսուրսը օգտագործվեց։ Եվ կօգտագործվի այնքան ժամանակ քանի դեռ նոր իշխանությունները հստակ ծրագիր չունեն»,- վստահ է նա։
«Կարծում եմ՝ քաղաքական դաշտը վերջնականապես գլխատվեց Երեւանի քաղաքապետի ընտրություններից հետո։ Նոր իշխանությունները լուրջ քարոզչական սցենար իրականացրին՝ մի կողմում ցույց տալով Քոչարյանին, մյուս կողմում իրենց»,- նշեց
Ռուբիկ Հակոբյանը, ավելացնելով, որ իր կարծիքով իշխանությունները դեռ երկար կփորձեն ժողովրդին տրամադրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ:
Մանրամասները՝ տեսանյութում.


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ