Մեղրին ի՞նչ կապ ունի Ֆրանկաֆոնիայի գագաթնաժողովի հետ
Առաջիկա հինգշաբթի եւ ուրբաթ օրերը Հայաստանում ոչ աշխատանքային են: ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը՝ 62 կողմ, 1 ձեռնպահ ձայներով:
Նախագծի համաձայն՝ հոկտեմբերի 11-ն ու 12-ը կհամարվեն ոչ աշխատանքային օրեր:
Օրենքում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունն առաջացել է՝ պայմանավորված հոկտեմբերի 11-12-ին Երեւանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովով:
Գագաթնաժողովն անցկացվելու է Երեւանում, բայց, անհասկանալի պատճառներով ոչ աշխատանքային օրեր են լինելու նաեւ Մեղրիում, Աշոցքում, Իջեւանում եւ Եղեգնաձորում:
Դժվար է ասել, թե ով է այս տարօրինակ որոշման հեղինակը, բայց առավել տարօրինակն այն է, որ խորհրդարանում եւ հատկապես կառավարությունում չգտնվեց մի մարդ, որը սթափության կոչ անի:
Չորս օր Հայաստանը մատնել անգործության՝ առնվազն անհասկանալի է: Ընդամենը պետք էր փակել Երեւանի կենտրոնը երթեւեկության համար, ընդամենը պետք է փակեին այդ հատվածում գտնվող հիմնարկ-ձեռնարկությունները, դպրոցները եւ այլ ուսումնական հաստատությունները եւ բավարարվել դրանով:
Իսկապես, տարօրինակ ժամանակներ են, երբ կայացվում են անհասկանալի եւ տարօրինակ որոշումներ:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ