Պողոսյանը միջազգային սկանդալի կենտրոնում
Գիտական աշխարհը ցնցել է հերթական սկանդալը, որի կենտրոնում հայազգի դոկտոր, պորֆեսոր Պիտեր Պողոսյանն է, ինչպես նաեւ Ջեյմս Լինդսին եւ Հելեն Պլակրոուզը:
Ի՞նչ է տեղի ունեցել: Վերոհիշյալ երեք գիտնականները որոշել են ապացուցել, որ այսօր որոշ գիտություններում, հատկապես սոցիալական գիտություններում հիմնական ուղղությունը դարձել է ոչ թե ճշմարտության փնտրտուքը, այլ իշխող տեսակետների եւ գաղափարախոսության սպասարկումը:
Գիտնականներն իրենց տեսակետն ապացուցելու համար ինքնատիպ հնարք են կիրառել: Հորինովի անուններով նրանք «գիտական» հոդվածներ են գրել եւ տպագրել հեղինակավոր ամսագրերում:
Ի՞նչ են գրել: 2017-ի օգոստոսից նրանք ամենաանհեթեթ հոդվածներն են գրել, պաշտպանելով այսպես կոչված սեքսիզմի դեմ պայքարը, աջակցել ֆեմինիստներին, քննադատել տղամարդկության ցանկացած դրսեւորում, ռասայական խնդիրներ, պնդել, որ մարդն ինքը պետք է որոշի, թե որ սեռին է պատկանում:
Աշխատանքներն այնպես են գրվել, որ ընդգծվի դրանց աբսուրդ լինելը, բայց դա չի խանգարել, որ հոդվածները տպագրվեն, անգամ դրանից մեկն արժանանա մրցանակի:
Մասնավորապես, գիտական հոդվածներից մեկում առաջարկվում է տղամարդկանց վարժեցնել ինչպես շների: Մյուս աշխատությունում առաջարկվում է սպիտակամորթ ուսանողներին դասախոսությունների ժամանակ նստացնել գետնին եւ շղթայով կապել, որ նրանք հասկանան, թե ինչ է ռասիզմը
Մեկ այլ հոդվածում նշվում է, որ նրանք, ովքեր ճարպակալում են եւ գիրանում ունեն այդ իրավունքը եւ դա իրենց ընտրությունն է եւ նրանց պետք է ընդամենն աջակցել իրենց կամքի ազատ արտահայտման եւ դրսեւորման առթիվ:
Իսկ հոդվածը, որի հեղինակն առաջարկում է հանցանք համարել մաստուրբացիան, քանի որ տղամարդիկ այդ ժամանակ պատկերացնում է իրական կնոջ: Այս հոդվածն անգամ մրցանակի է արժանացել:
«Շների պուրակ» վերնագրով հոդվածում հեղինակը պնդում է, թե իրենք ուսումնասիրել են տասը հազար շան սեռական օրգանները ճշտելու համար նրանց սեռական ուղղվածությունը:Մյուս հոդվածում քննարկվում է, թե ինչու է կանանց կուրծքը գրավիչ տղամարդկանց համար:
Հեղինակներն այժմ արդեն հայտարարել են, թե ինչով են զբաղված եղել մեկ տարի, թե ինչպես են ծիծաղել գիտական աշխարհի վրա եւ հիմա համոզված են, որ ընդամենը կազատվեն իրենց աշխատանքից:
Սա է ժամանակակից աշխարհի իրական դեմքը: Իսոկ աշխատությունը տպագրած ամսագրերն ընդամենը ասել են, որ կհեռացնեն հոդվածները: Ընդամենը:
Top-News.am


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ