Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վեոլիա Ջուրը ջրաչափերի վրա գերժամանակակից սարքավորումներ է տեղադրում Այս թշնամական գործողությունների տարածումը Ռուսաստանի կողմից վտանգավոր սրման արտացոլումն է. Էմանուել Մակրոն Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է Բրազիլիայի հավաքականը 2-4 հաշվով հաղթանակ տոնեց Ավստրալիայի ընտրանու նկատմամբ Միացյալ Թագավորության ֆուտբոլային մարզադաշտերում ալկոհոլի վաճառքի և օգտագործման արգելքը չի վերացվի Ռոսատոմը Հայաստանին պաշտոնապես առաջարկել է կառուցել 1 ԳՎտ հզորությամբ նոր ատոմակայան Հուշագիր՝ Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շ․ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև Բացահայտել հայկական գինին հենց այնտեղ, որտեղ այն ծնվում է Շնորհավոր, աղջիկ է. այնքան սպասված այս արտահայտությունը երբեմն, ցավոք, կարող է ճակատագրական դառնալ ԵԽ գլխավոր քարտուղարը՝ Հայաստանում խորհրդարանի ընտրության մասին Խախտումներ չեն հայտնաբերվել գազավորված ըմպելիքների միայն 2 ընկերություններում Պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ 28 մլն ՀՀ դրամի վնաս:

Վեոլիա Ջուրը ջրաչափերի վրա գերժամանակակից սարքավորումներ է տեղադրումԱյս թշնամական գործողությունների տարածումը Ռուսաստանի կողմից վտանգավոր սրման արտացոլումն է. Էմանուել ՄակրոնՎեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում էԲրազիլիայի հավաքականը 2-4 հաշվով հաղթանակ տոնեց Ավստրալիայի ընտրանու նկատմամբՄիացյալ Թագավորության ֆուտբոլային մարզադաշտերում ալկոհոլի վաճառքի և օգտագործման արգելքը չի վերացվիՌոսատոմը Հայաստանին պաշտոնապես առաջարկել է կառուցել 1 ԳՎտ հզորությամբ նոր ատոմակայանՀուշագիր՝ Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շ․ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջևԲացահայտել հայկական գինին հենց այնտեղ, որտեղ այն ծնվում էՇնորհավոր, աղջիկ է. այնքան սպասված այս արտահայտությունը երբեմն, ցավոք, կարող է ճակատագրական դառնալԵԽ գլխավոր քարտուղարը՝ Հայաստանում խորհրդարանի ընտրության մասինԽախտումներ չեն հայտնաբերվել գազավորված ըմպելիքների միայն 2 ընկերություններումՊետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ 28 մլն ՀՀ դրամի վնաս:Ոսկե գնդակ-ի դափնեկրի ընտրության քվեարկությունը պաշտոնապես ավարտվել էՌուսաստանը խստացրել է ԱՊՀ որոշ երկրներ կանխիկ միջոցների դուրսբերման կանոններըՁերբակալվել է Վահրամ ՍահակյանըԱրծաթե մեդալ` Աշխարհի գավաթի փուլի Մեծ մրցանակի խաղարկությունումԱլեխանդրո Բալդեն դուրս է մնացել թիմի հիմնական կազմիցՁեր քաղաքական գործիչները հասկանում են, որ աշխարհը փոխվել էՀյուպատոսությունները հնարավորինս օպերատիվ կվերազինվեն, կընդունեն անձնագրի և ID քարտի դիմումներԱյլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել էր մոտ 15 միլիոն դրամի վարկերՓյունիկի նոր գլխավոր մարզիչ կարող է դառնալ Դմիտրի ԳունկոնՀանդիպում հյուրանոցային ոլորտի ներկայացուցիչների հետԴավիթ Խուդաթյանը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է թափոնների կառավարման ծրագիրըԴեմոկրատները պատրաստվում են հետաքննել Թրամփի ընտանիքի եկամտաբեր բիզնես գործարքներըԵրևանում Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել. կան զոհերԱվտոմեքենաների ներմուծման պատրվակով 13 անձից հափշտակվել է 78 մլն դրամԵմենի խորհրդարանը հաստատել է համընդհանուր զորահավաքի առաջարկըԵրկկողմ հանդիպում Սրբուհի Գալյանի և Ժերալդ Դարմանենի միջև OpenAI-ն չի թողարկի իր նոր՝ GPT-6.1 Astra արհեստական բանականության մոդելըԴատախազությունը պահանջում է Հատուկ քննչական ծառայության նախկին ղեկավարից բռնագանձել 12 անշարժ գույք, շուրջ 66 միլիոն դրամEU4Culture II. Գեղարքունիքի և Սյունիքի մի շարք բնակավայրերում կխթանվեն ստեղծարար էկոհամակարգերըՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և ԵՄ-ն մեկնարկել են Սևանի կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ծրագիրՀայաստանի և Կատարի արդարադատության նախարարները քննարկել են իրավական օգնության ոլորտում առկա համաձայնագրերի նախագծերըՌիբոկ-ի լողավազանում ջրահեղձ եղած անձը մահացել էԿրեմլը հույս ունի, որ Իրանը չի լքի միջուկային զենքի չտարածման պայմանագիրըՄհեր Գրիգորյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման հնարավորություններըՍպասվում է անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազիՀոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում էՖԻՖԱ-ն հերքել է Ինֆանտինոյի դեմ մեղադրանքներըԵՄ-ի և Թուրքիայի միջև մաքսային միության արդիականացումը` անհրաժեշտ քայլՎրաստանի հավաքականը նոր մարզչի գլխավորությամբ ևս չկարողացավ հաղթելՔաղաքականությունը՝ առանց կանանց․ որտե՞ղ են նրանքՆիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Կառավարության կադրային բանկի» առաջին փուլի արդյունքներԻրանի խորհրդարանը կքննարկի Միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու վերաբերյալ օրինագիծըՊահանջել է պայմանագիր կնքել և վճարել դրա դիմաց (տեսանյութ)Սահմանափակվում է Ռուսաստանի վառելիքաէներգետիկ համալիրի վերաբերյալ մի շարք տվյալների տարածումըԵՄ անդամ վեց պետություն պահանջում է կրճատել Միության ծախսերը. Financial TimesՓարիզի նորաձևության շաբաթը սկսվել է անակնկալ ելույթովՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մրցաշարային աղյուսակում երկրորդն էCOP17-ին ընդառաջ, ֆրանսիական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներն այցելել են Հայաստան
Բիզնես

Մենք ենք, մեր ճահիճը. մշակույթը լճանում է…

Մշակութային հեղափոխությունն ու մշակութային քաղաքականությունը թավշյա հեղափոխությունից հետո դարձան առավել արդիական թեմաներ: Մշակութային քաղաքականությունը դեռ մշակված չէ. չգիտենք ուր՞ ենք գնում, ինչ՞ քայլեր ենք անում տեղում չդոփելու և արագ ցատկերով մշակութային նոր ասպարեզներ բացելու համար:
Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության անդամներն ու թեմատիկ քննարկման մասնակիցներն այս անգամ փորձում էին ջրից չոր դուրս գալ և տիղմի մեջ չթաթախվել՝ քննարկելով մշակույթի ճահճացած ոլորտը: Քննարկմանը մասնակցում էին մշակութային դաշտի տարբեր ներկայացուցիչներ: Բեմադրիչ-ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը կարծում է, որ, եթե ամեն մեկն իր ոլորտում իրեն տեր զգա, երկիրը առաջընթաց քայլ կատարած կլինի: Երկրի ղեկավարից մեծ բան է կախված: Եթե նրա մշակութային ճաշակը բարձր է, ուրեմն՝ հասարակությունը լուսավորվելու շանս կունենա: Ըստ Նիկոլայ Ծատուրյանի՝ հիմա համատարած ռաբիս են լսում, Կոմիտաս լսելու փոխարեն: Ներկա մշակութային վիճակը նա համարեց նախնադարյան, մշակութային գործիչներին էլ ճահճի մեջ տեսավ՝ կռկռալիս: Մեզնից յուրաքանչյուրի թերությունը համարեց մեծամտանալն ու տիղմի մեջ լող տալը: Նա այն կարծիքին է, որ մշակութային ոչ մի չափանիշ մենք չունենք: Եթե այսպես շարունակվի, մենք կարող ենք մեր հայրենիքն էլ կորցնել:
Բանաստեղծ Վահե Արսենը մշակութային բացերը համարեց թերկրթվածության արդյունք: Երիտասարդների բառապաշարն օր օրի է վատանում: Անգամ աղջիկների վրա է դա տարածվել. իրար հետ խոսում են չափազանց գռեհիկ բառապաշարով և չափազանց տգեղ հայերենով: Մշակութային հեղափոխության հիմքը Վահե Արսենը լեզուն համարեց: Ըստ նրա՝ գլոբալ տեսանկյունից մշակույթը լեզուն է: Յուրաքանչյուր մարդու բառապաշարն իր լեզվամտածողությունն է արտահայտում:
Հեղինակ-կատարող Լիլիթ Բլեյանը հեղափոխությունը փոխվելու շանս համարեց, բայց ոչ փոփոխություն: Ըստ նրա՝ հեղափոխության արդյունքում իշխանությունը փոխվեց, բայց մարդիկ նույնը մնացին: Լիլիթ Բլեյանը նշակութային հեղափոխությունից հետո ոլորտի զարգացման ուղին հետևյալ կերպ կանխորոշեց. <<Ես կուզեի, որ մենք փորձենք ավելի լեգատոն մտածել, այսինքն՝ պահել երաժշտական գիծը ստեղծագործության սկզբից մինչև վերջ ու մնալ մի տրամաբանության մեջ։ Մենք չենք կարող ժխտել այն ամեն ինչը, ինչը տեղի է ունեցել և չենք կարող դադարել տեղի ունենալ։ Մենք պիտի շատ պրակտիկ լինենք>>: Մշակույթի նախարարությանը նա թվագրեց շատ հին, նույնիսկ արխաիկ մակդիրով:
Մշակույթի նախարարության հին կամ արխաիկ լինելը երգահան-սցենարիստ Քրիստ Մանարյանը չկարևորեց, բայց հայերի, որպես ազգ հին ու բազմափորձ լինելը, անպայմանորեն մատնանշեց: Նա Հայաստանը համարեց շատ կարևոր ջրբաժան տարբեր մշակույթների միջև՝ բացահայտ փաստելով, որ Հայաստանն այն առուն է, որտեղից շատ չերևացող դաշտեր են ջրվում: Եթե երկիրը չորացավ, այդ դաշտերն էլ են չորանում: Որպես մշակութային գործիչ իր երազած Հայաստանը նա ցանկացավ տեսնել զորանոցի տեսքով. <<Մենք պիտի այնպես կառուցենք մեր հասարակությունը, որ ամեն մեկը պատասխանատու լինի, իրեն նախևառաջ զգա զինվոր: Միևնույնն է, մենք շատ ազատամիտ մարդիկ ենք, հայերն իմ խորին համոզմամբ աշխարհի բոլոր ժողովուրդներից տարբերվում են, որ ունեն անհատական գիտակցություն, անհատական գիտակցության կրողն են, մնացածները՝ կոլեկտիվ։ Ինչքան էլ պարտադրեն հային, միևնույնն է ինքը չի դառնա մրջնանոցի մրջյուն, ինքը միշտ ազատ մարդ է, բայց ուղղորդել նրան պարտավոր ենք>>: Քրիստ Մանարյանը մշակությաին ազատականացումը վտանգավորր խաղ համարեց մեզ համար: Նորից ու նորից առաջ քաշեց այն թեզը, որ մեր երկու հարևաններն աչքերը կիսաբաց՝ խորամանկորեն, մեզ են հետևում:
Մեր հարևանների կողմից մշակութային ուծացման և դոպինգի քաղաքականությանը արժանի հակահարված տալու հարցը <<Կարին ազգագրական երգի-պարի համույթի>> ղեկավար Գագիկ Գինոսյանը հրատապ համարեց: Նա փաստեց այն, որ մենք գտնվում ենք աշխարհագրական, կրոնական և ռազմավարական մեծ գերտերությունների շահերի բախման խաչմերուկում: Եթե մենք խաչմերուկի բանալին կորցնենք ու դուռը բաց թողենք, մեզ հետ կկատարվի այն, ինչ տեղի ունեցավ Իրաքում, Հարավսլավիայում կամ Սիրիայում: Մշակութային ազատականությունը նա ազգագործան գաղափար համարեց, իսկ պարտադրաբար մշակույթ տարածելու փոխարեն նա հետևյալ տերմինն օգտագործեց՝ գիտակցական կարգապահություն. << Ես ընտրություններին շարունակ բարձրաձայնել եմ, որ ոչ մի քաղաքական ուժ չի խոսում քաղաքացու գաղափարից, այ ինչպիսի՞ քաղաքացի է պետք, որը պիտի տեր կանգնի իր երկրին, իր ազգային ինքնությանը, իր ապագային։ Այսինքն՝ եթե մենք կրկին չունենք այդ պատկերացումը, եթե մենք չգիտենք ինչ՞ քաղաքացի է պետք՝ հազարամյակի մարտահրավերներին դիմակայելու, ինչպիսի՞ քաղաքացի է պետք, որը հիմնավոր կանգնելու է իր արժանապատվությանը, իր ինքնությանը, իր պետականությանը տեր կանգնելու և ոչ թե ազատականություն>>: Մտածող քաղաքացի կերտելու հարցը մշակութային քննարկման մասնակից Գագիկ Գինոսյանը հայ ծնողների համար առաջնային համարեց. երեխային փոքր տարիքից պիտի սովորեցնես լավ երգի տակ պարել, լավ երաժշտություն լսել և ի վերջո արվեստին հնարավորինս մոտ լինել:
Old Band խմբի վոկալիստ Անուշիկ Հարությունյանը երաժշտական ճաշակը քաղաքացու կերտման ճարտարապետական առողջ հումք համարեց: Ըստ նրա՝ իրեն մի փոքր զարմացնում է այն հարցը, թե ինչու՞ թավշյա հեղափոխությունը Հրագ կոչվող ենթամշակույթին թևերը բաց դիմավորեց. <<Երեխային պիտի կրթել և արվեստին վերաբերվող բոլոր դռները բաց պահել նրա համար: Այդ հարցում որոշակի ուղղորդում պիտի լինի>>:
Մշակութային բոլոր տեսակի ուղղորդումներին ընդդիմացավ բանաստեղծ Կարեն Անտաշյանը: Թավշյա հեղափոխությունը նա համարեց դեռ ընթացքի մեջ գտնող գրական ստեղծագործություն: Ստեղծագործության հեղինակն էլ, ըստ նրա, հայ ժողովուրդն է: Արվեստագետին նա ցանկացավ ազատ քողի տակ տեսնել: Հայաստանը զորանոցի վերածելն էլ նա լավ միտք չհամարեց. << Հայ ժողովուրդը այդ ստեղծագործության հեղինակն է, որը շարունակում է կայանալ: Բայց ցանկացած ստեղծագործություն, մինչև դառնում է մշակույթ, ահագին երկար ժամանակ է անցնում, նույնիսկ դարեր են անցնում մինչև մի ստեղծագործությունը դառնա մշակույթ, այսինքն՝ տեղայնանա որևէ ժամանակի մեջ: Այս առումով ես կարծում եմ, որ մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, այսինքն՝ ստեղծագործութունը ընթացքի մեջ է, բայց այն դեռ մշակույթ չի դարձել>>: Մշակույթը հանրայնացնելու և մշակութային կրթվածություն սերմանելու գաղափարն առաջ քաշեց գրականագետ-խմբագիր Արմեն Ավանեսյանը: Մշակույթի ոլորտում ազատականացման փոխարեն, նա քայլերի ուղղորդվածությունը ճիշտ համարեց. << Պիտի խորհուրդներ ստեղծվեն, որպեսզի այդ խորհուրդները կայացնեն որոշում, որովհետև մեկ հոգի չպետք է որոշում կայացնի։ Այս խորհուրդները պետք է հնում ստեղծված արժեքների կրողը լինեն>>:
Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության կողմից կազմակերպած հերթական հանդիպումը հերթական անգամ առերեսեց մտածող մարդկանց և արդիական թեմա տվեց՝ սեփական ոլորտը ճահճից հանելու և առվի հունը փոխելու համար:

«Երեւակ»