Ադրբեջանը կոչ է անում «ճնշում գործադրել» Հայաստանի վրա ԼՂ հակամարտության կարգավորման համար
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը ՄԱԿ-ի ԳՎ-ում հայտարարել է, որ Ադրբեջանը կոչ է անում միջազգային հանրությանը ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի «նա անհապաղ ու անվերապահորեն սկսի ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման վերաբերյալ ընդունված ՄԱԿ-ի ԱԽ-ի համապատասխան բանաձևերի իրագործումը»:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, Մամեդյարովի խոսքով՝ «Հայաստանի նոր ղեկավարությունը պետք է հասկանա, որ հայ ժողովրդին տրված՝ Հայաստանը տնտեսապես զարգացած ու բարգավաճ պետություն դարձնելու իր խոստումն անիրագործելի է առանց խաղաղության, բարիդրացիական հարաբերությունների և հարևանների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հանդեպ հարգանքի»: Նրա կարծիքով՝ «եթե հայկական նոր ղեկավարությունն իրեն ժողովրդավարական է անվանում, ապա պետք է գործի՝ համաձայն օրենքի գերակայության ու ժողովրդավարական արժեքների»:
«Ադրբեջանն անկեղծ ենթադրում է, որ խաղաղությունը, կայունությունն ու փոխշահավետ տարածաշրջանային համագործակցությունը չունեն համարժեքներ»,- ընդգծել է Ադրբեջանի արտգործնախարարը՝ հավելելով, թե հենց իրենք են հակամարտության շուտափույթ քաղաքական կարգավորման հարցում ամենաշահագրգռված կողմը:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում