«Հայկական հողում ոչ մի վախ չկա». հայտնի ռուս բլոգերը պատմել է Արցախ կատարած այցի մասին
Հայտնի ռուս ճանապարհորդուհի, բլոգեր Նատալյա Անոխինան իր ֆեյսբուքյան էջում պատմել է Արցախ կատարած այցի մասին:
«Ոչ մի վախ Ղարաբաղի հողում» խորագրով անդրադարձում հեղինակը նշել է, որ Արցախում առաջին անգամ եղել էր 3 տարի առաջ, իսկ այս անգամ որոշել է ճանապարհորդել Իսրայելից, Հունգարիայից, Իտալիայից և մի շարք այլ երկրներից բլոգերների հետ:
«Նրանց, ովքեր մտածում են, թե Լեռնային Ղարաբաղում մինչև հիմա պատերազմ է ընթանում, կասեմ, որ արդեն վաղուց այնտեղ պատերազմ չկա՝ չնայած ժամանակ առ ժամանակ Ադրբեջանի հետ փոխհրաձգություն է տեղի ունենում: Բայց զբոսաշրջիկներին, միևնույն է, թույլ չեն տալիս մուտք գործել սահմանամերձ գոտիներ»,-նշել է Անոխինան:
Բլոգերը նկատել է, որ վերջին երեք տարում Արցախը դեպի լավն է փոխվել ու բարեկարգվել է: Անոխինան ընդգծել է, որ այժմ այստեղ զբոսաշրջիկներ են ժամանում ոչ միայն Ռուսաստանից, այլև աշխարհի ամենատարբեր անկյուններից՝ Հարավային Կորեայից, Սինգապուրից, Ճապոնիայից և այլ երկրներից:
«Միայն Սոթքի լեռնանցքն ամեն ինչ արժե: Երբ հիշում եմ, թե ինչպես էինք նախորդ անգամ գիշերով այնտեղով անցնում…գիշեր, ցեխոտ ճանապարհ, անձրև, մեքենայի անիվները գրեթե կախված էին անդունդի վրա: Իսկ հիմա այնտեղ հրաշալի ասֆալտապատ ճանապարհ է: Շուշին ևս զգալի կերպարանափոխվել է, պատերազմի ավերածությունների հետքերը գնալով ավելի են քչանում: Մյուս փոքրիկ քաղաքները, որտեղ մենք եղել ենք, ևս դրական տպավորություն են գործել: Երբ համեմատում եմ նախորդ ու վերջին այցերս, ապշում եմ՝ ինչ արագությամբ են այստեղ ամեն ինչ կառուցում ու վերանորոգում: Դա ուղղակի ապշելու է: Նույնիսկ մեր քաղաքապետ Սոբյանինը (Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանին-tert.am), որը կառուցապատման սիրահար է, այստեղ մրցակցությունից դուրս է»,-պատմել է բլոգերը՝ հավելելով, որ Արցախը, իհարկե, դեռևս զարգանալու տեղ ունի:
Հայտնի է, որ Անոխինան ու իր օտարերկրացի գործընկերներն Արցախում 4 օր են անցկացրել՝ այցելելով Շուշի, Ստեփանակերտ, Տիգրանակերտ, ինչպես նաև Ամարասի վանք, Գանձասարի ու Դադիվանքի վանական համալիրներ:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում