Ռուսաստանը լուրջ քայլեր է ձեռնարկում ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ. Մամեդյարով
Ռուսաստանը լուրջ քայլեր է ձեռնարկում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նա նշել է, որ ամենալուրջ խնդիրներից մեկը, որին բախվում է Բաքուն, հակամարտության կարգավորումն է:
«Ռուսաստանը շատ լուրջ քայլեր է ձեռնարկում: Մենք այսօր մանրամասն քննարկել ենք դա»,- ասել է Մամեդյարովը՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքներով:
«Ամեն դեպքում ես այսօր զգացի Սերգեյ Լավրովի տրամադրվածությունը, երբ մենք մանրամասն քննարկում էինք, թե որ ուղղությամբ պետք է շարժվենք, շատ, թե քիչ՝ կան որոշակի հեռանկարներ»,- ասել է Մամեդյարովը:
Ըստ նրա՝ ամեն ինչ կախված է ոչ միայն Ադրբեջանից, այլև Ռուսաստանից՝ որպես համանախագահ: «Իհարկե, մեծ դեր այստեղ պետք է խաղա նաև հայկական կողմն այժմ սեղանին դրված առաջարկներն ընդունելու համար»,- հավելել է ադրբեջանցի նախարարը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանը Ռուսաստանի կարևոր ռազմավարական գործընկերն է, երկու երկրների դիրքորոշումները համընկնում են մի շարք կարևոր հարցերի շուրջ:
«Իմ գործընկերոջ և ընկերոջ՝ նախարար Մամեդյարովի հետ բանակցությունները կառուցողական են անցել, մենք քննարկել ենք առաջիկա շփումների ժամանակացույցը, այդ թվում՝ բարձր մակարդակով»,- ասել է Լավրովը՝ հավելելով, որ նախարարները քննարկել են նաև տնտեսական ոլորտում իրավիճակը:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը