«Չար» ռոբոտի հսկողության ներքո մարդիկ ավելի արդյունավետ են աշխատում
Հոգեբանները որոշել են նոր անկյունից հետազոտել հին խնդիրը եւ պարզել են, որ մարդիկ լավագույն կոգնիտիվ ցուցանիշները դրսեւորում են «չար» ռոբոտի հսկողության ներքո աշխատելիս, գրում է popmech.ru-ն:
Հետազոտության համար գիտնականները խնդրել են 58 երիտասարդների կատարել «Ստրուպի» թեստը՝ հոգեբանական փորձ, որի ժամանակ մարդ տեսնում է բառը եւ պետք է նշի, թե որ գույնի տառատեսակով է այն գրվել: Դա կարող է դժվարություններ առաջացնել, երբ օրինակ կանաչ բառը կարմիր գույնով է գրվել: Տարիներ շարունակ կատարված հոգեբանական հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ այս թեստն ավելի լավ են կատարում սթրեսի կամ մրցակիցների կամ հսկող մարդկանց պատճառով:
Հետազոտողները խնդրել են փորձի մասնակիցներին երկու անգամ կատարել առաջադրանքը: Առաջին անգամ նրանք մենակ են դա արել: Երկրորդ անգամ կամ մենակ կամ ռոբոտի ներկայությամբ:
Անսովորն այն էր, որ մասնակիցները արդեն հասցրել էին կարծիք կազմել ռոբոտի մասին, քանի որ թեստից առաջ նրա հետ նույն սենյակում էին գտնվել:
Ընկերասեր ռոբոտի հսկողության ժամանակ մասնակիցները արդյունավետ չեն աշխատել: Իսկ երբ մարդկանց հետեւել է «չար» ռոբոտը, արդյունքները բավական բարելավվել են, ինչպես եւ նախորդ փորձերում, երբ մարդիկ էին հսկողի դերում:
Հետազոտության համաձայն՝ ոչ ընկերասեր ռոբոտի ներկայությունը կարող է բարձրացնել մարդկային զգոնությունը նույնքան, որքան մարդու ներկայությունը, ընդ որում ռոբոտը կարող է ընդհանրապես ոչինչ չանել:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ