Արայիկ Հարությունյանի վտանգավոր խաղերը
Նոր ուսումնական տարում դպրոցի ավարտական դասարանների բոլոր աշակերտները կհանձնեն միասնական քննություններ: Այս մասին օգոստոսի 21-ին Արմավիրի մարզպետարանում 2018-2019 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին նվիրված քննարկման ժամանակ նշել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:
«Շատ մեծ է հավանականությունը, որ բոլոր ավարտական քննությունները լինելու են միասնական եւ վերահսկվելու են ԳԹԿ-ի կողմից: Այսինքն՝ ավարտական քննություններին բոլոր աշակերտները պետք է պատրաստ լինեն բոլոր առարկաներից հանձնել Ա մակարդակի միասնական քննություններ: Սա կլինի արդյունքի միասնական ամփոփում, որպեսզի մենք վերջապես ստանանք կրթության արդյունքի իրական պատկերը: Նախարարությունը տնօրենից պահանջելու է պատասխանատվություն՝ կրթության արդյունքի համար»,- նշել է նախարարը՝ նկատելով, որ միասնական քննություններ հանձնելու դեպքում պետք է սպասել ավելի ցածր գնահատականների, բայց դա նաեւ խթան կհանդիսանա, որպեսզի տնօրենները շահագրգիռ լինեն դպրոց ընդունել բարձրակարգ մասնագետների:
Այսպիսով, նախարար Հարությունյանը, պաշտոնավորելով ընդամենը հարյուր օր, ոչինչ չանելով գիտության եւ կրթության զարգացման համար, պահանջում է, որ աշակերտները բոլոր առարկաներից, ուշադիրություն դարձրեք՝ բոլոր առարկաներից հանձնեն Ա մակարդակի քննություն:
Իսկ ԳԹԿ-ի վերահսկողությունը միայն թուլացնում է դպրոցը, ուսուցչին եւ տնօրենին եւ թե ինչ է կլինի, եթե նախարարի խաղերը շժարունակեվեն, արդեն իսկ պարզ կդառնա շատ շուտով:
Եւ մի հարց, ինչու պետք է ավարտական դասարանի բոլոր աշակերտները քննություն հանձնեն Ա մակարդակով հենց բոլոր առարկաներից:
Մնում է հերթական անգամ շեշետենք՝ աշակերտները, ուսուցիչները փորձարարական գորտեր կամ ճագարներ չեն, որ նրանց վրա անդադար տարատեսակ փորձեր իրականացվեն:
Ամենացավալին այն է, որ որ ոչ մի ուսուցիչ չի հանդգնում ասել՝ պարոն նախարար այս ի՞նչ փորձեր եք անում:
Վարդուհի Հարությունյան
Top-News.am


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ