Ամուսնական վեճերը վնասում են աղիներին
Գիտնականները կապ են գտել բացասական ընտանեկան մթնոլորտի եւ աղիների միջեւ: Համապատասխան ուսումնասիրությունն անցկացվել է Օհայո նահանգի Վեքսների Բժշկական կենտրոնի կողմից:
Psychoneuroendocrinology ամսագիրը հայտնում է, որ ամենօրյա ընտանեկան սթրեսը որոշ մարդկանց մոտ կարող աղիներում բորբոքային պրոցեսների եւ հիվանդությունների սկիզբ դառնալ: Ուսումնասիրությանը 24-ից 61 տարեկան 43 առողջ ամուսնական զույգ է մասնակցել, որոնց ամուսնությունը տեւել է առնվազն երեք տարի:
Փորձի մասնակիցները պատասխանել են իրենց հարաբերություններին վերաբերող հարցերին, ապա ամուսիններն առանձին քննարկել են իրենց այն խնդիրները, որոնց շուրջ անհամաձայնություն է առաջանում: Հարաբերությունների պարզումը տեսագրվել է, ինչը թույլ է տվել գիտնականներին գնահատել բանավոր եւ ոչ բանավոր վարքը, թշնամանքն ու քննադատությունը միմյանց հասցեին: Բացի այդ, հետազոտողները համեմատել են արյան անալիզները, որոնք վերցվել են վեճից առաջ եւ հետո:
Մասնագետները նշում են, որ թշնամանքը վատ ամուսնական կապերի առանձնահատկությունն է: Հանգիստ զույգերի համեմատ՝ հարաբերությունները պարզելու ժամանակ թշնամական վարք ցուցաբերած կանայք եւ տղամարդիկ «թափանցիկ» աղիքի բիոմարկերի՝ լիպոպոլիսախարիդ-կապող սպիտակուցի, ավելի բարձր մակարդակ ունեին:
«Թափանցիկ» աղիները (Leaky Gut) սինդրոմ է, որի դեպքում աղիների լորձաթաղանթը չափազանց խոցելի է դառնում, ինչի հետեւանքով մանրէներն ու տոքսիններն անցնում են աղիքային պատի միջով եւ հայտնվում են արյան մեջ: Արդյունքում, իմունային համակարգը օտար է ճանաչում այդ մոլեկուլներն ու իմունային պատասխան է արտադրում:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ