Արցախի ՊՆ-ն հայտնում է ադրբեջանական մարտական դիրքերից մեկում ուժգին պայթյունի մասին
Օգոստոսի 8-ին ժամը 13:40-ի սահմաններում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հակառակորդի մարտական դիրքերից մեկում տեղի է ունեցել ուժգին պայթուն: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
«Օգոստոսի 8-ին ժամը 13:40-ի սահմաններում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հակառակորդի մարտական դիրքերից մեկում տեղի է ունեցել ուժգին պայթուն, որին հետևել է մարդկային վայնասուն, իսկ այնուհետև մոտ 10 կրակոց: Միջադեպից հինգ րոպե անց մարտական դիրքին են մոտեցել շտապ օգնության 1 և ռազմական այլ տեսակի 5 մեքենաներ:
Դեպքի հետ կապված որևէ տեղեկություն ադրբեջանական կողմը դեռևս չի տվել:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումներն ու համապատասխան ծառայությունները աչալրջորեն վերահսկում են իրավիճակը և հետևում հակառակորդի առաջնագծում նկատվող տեղաշարժերը»,- ասված է Արցախի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում