Ֆրանսիան կշարունակի նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը․ Մակրոն
Ֆրանսիան կշարունակի նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ հիմնված տարածաշրջանի ժողովուրդների շահերի վրա: Այս մասին ասված է Փարիզում կայացած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպման ամփոփիչ կոմյունիկեում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Երկու երկրների նախագահները մտքեր են փոխանակել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Ֆրանսիան որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ հատուկ պատասխանատվություն է կրում տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության ապահովման համար»,-նշված է Ֆրանսիայի Հանրապետության նախագահի վարչակազմի հայտարարությունում։
«Ֆրանսիայի նախագահը շեշտել է, որ ինքը կշարունակի աշխատել խնդրի կարգավորման ուղղությամբ՝ հիմնված բանակցությունների վրա, որը միակ տարբերակն է, որպեսզի վերջ դրվի այդ հակամարտությանը երկարատեւ հիմքով եւ ի շահ տարածաշրջանի ժողովուրդների»,-նշված է կոմյունիկեում
Դրանում նաեւ նշում է, որ Մակրոնը ողջունել է հուլիսի 11-ին Բրյուսելում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: «Ֆրանսիայի նախագահը ուշադիր կհետեւի իրադրություններին, եւ Ֆրանսիան, ռուս եւ ամերիկացի համանախագահների հետ միասին, կձեռնարկի բոլոր նախաձեռնությունները կարգավորման գործընթացում առաջընթացի հասնելու համար »,-նշված է Ելիսեյան պալատի հաղորդագրությունում։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում