Ձերբակալվել է Մառա Բաղդասարյանը
Փողոցային մրցարշավորդ Մառա Բաղդասարյանը շաբաթ օրը երեկոյան ձերբակալվել է Մոսկվայի արեւմուտքում առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու համար։
ՏԱՍՍ-ին Մոսվայի ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունից հայտնել են, որ շաբաթ օրը՝ Մոսկվայի ժամանակով ժամը մոտ 01։30-ին, Ճանապարհային երթեւեկության անվտանգության պետական տեսչության աշխատակիցները «3-յա Մագիստրալնայա» փողոցում կանգնեցրել են Mercedes մակնիշի ավտոմեքենան, որի վարորդ աղջիկը տեսուչներին չի ներկայացրել իր վարորդական իրավունքը։ «Տվյալների բազայում ստուգելուց հետո պարզվել է, որ քաղաքացին զրկված է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից»,-նշել են գերատեսչությունում։ Իրավապահ մարմինների աղբյուրները պարզաբանել են, որ ձերբակալվածը Մառա Բաղդասարյանն է եղել։
Նրա ավտոմեքենան տեղափոխել են հատուկ կայանատեղի։
Մայրաքաղաքի ոստիկանությունում հավելել են, որ նրա նկատմամբ վարչական իրավախախտման մասին արձանագրություն է կազմվել։

















































Սա պատահականություն չէր, ոչ էլ սխալ. Մառա Բաղդասարյանը դիմել է Պուտինին
Մառա Բաղդասարյանը պայքարում է վարորդական իրավունք ստանալու համար
Մառա Բաղդասարյանը տուգանվել է 75 հազար ռուբլով
Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս