ՌԴ–ում ՀՀ դեսպանատուն. Դմիտրի Սավելեւը պետք է հասկանա, որ մեր փխրուն աշխարհում յուրաքանչյուր բառ կրակոց է
Ռուսաստանում ՀՀ դեսպանատունը ՌԴ պետդումայի պատգամավոր, «Ռուսաստան-Ադրբեջան» բարեկամության միջխորհրդարանական խմբի նախագահ Դմիտրի Սավելեւի կողմից Ադրբեջանում արված սադրիչ հայտարարության առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ։
«Ղարաբաղյան հակամարտության հարցով օրերս ՌԴ պետդումայի պատգամավոր, «Ռուսաստան-Ադրբեջան» բարեկամության միջխորհրդարանական խմբի նախագահ Դմիտրի Սավելեւի հայտարարությունը սոցիալական ցանցում ու լրատվամիջոցներում տարատեսակ քննարկումների առիթ է դարձել։ Այդ առնչությամբ պետք է ուշադրություն դարձնել հետեւյալ հարցերին՝
Ռուս պատգամավորի հայտարարությունները չի կարելի անուշադրության մատնել եւ դրանք վերագրել հերթական պոպուլիստական ելույթներին, հատկապես ստեղծված այն բարդ իրավիճակում, երբ մեր տարածաշրջանում փխրուն խաղաղության պահպանումն այդքան կարեւոր է դառնում։
Ռուս պատգամավորի խոսքերը չեն կարող ընդունվել զսպվածությամբ՝ հաշվի առնելով ադրբեջանական կողմի ռազմատենչ հռետորաբանությունը եւ շփման գծում սադրանքները, ինչի հետեւանքով շարունակում են զոհվել առաջնագծում կանգնած մեր երիտասարդ զինծառայողները: Այդ հայտարարություններում ակնհայտ է դառնում նաեւ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ռուսական կողմի գործադրած երկար տարիների բազմակողմանի ջանքերի նկատմամբ երկրի բարձրագույն ղեկավարության արհամարհանքը։
Ռուս պատգամավորը պետք է հասկանա, որ մեր փխրուն աշխարհում յուրաքանչյուր բառ կրակոց է, որը կարող է կրկնապատկել իրավիճակի սրման վտանգները՝ սպառնելով հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:
Կարծում ենք, որ դրա հետ կհամաձայնեն նաեւ ռուս խորհրդարանականները, մասնավորապես՝ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի ներկայացուցիչները, որոնք ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում իրենց հայտարարություններում մշտապես հանդես են եկել մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման եւ պահպանման կարեւորությունից ելնելով»,–ասված է հայտարարությունում։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին