Չինացի գիտնականները լազերային հրացան են ստեղծել
Չինաստանի ակադեմիային առընթեր Սիանի Օպտիկայի եւ ճշգրիտ մեխանիկայի ինստիտուտը հայտարարել է ZKZM-500 լազերային հրացանի մշակման մասին, հաղորդում է HighTech-ը, վկայակոչելով South China Morning Post-ին: Մշակողներն այն դասում են ոչ մահացու ազդեցության զենքերի շարքին, նրա ոչնչացման շառավիղը կգերազանցի 800 մետրը:
ZKZM-500-ի ճառագայթումը կհանգեցնի մաշկի վերին շերտի խանձմանը եւ անգամ կկարողանա այրել հակառակորդի հագուստը: Չնայած դրան չինացի գիտնականները դեռ հայտարարում են, որ չեն մշակելու մահացու լազերային զենք:
Զենքը մոտ 3 կգ քաշ կունենա: ZKZM-500-ի մյուս տեխնիկական բնութագրիչները դեռ չեն բացահայտվում: Հայտնի է, որ զենքն արդեն պատրաստ է զանգվածային արտադրության համար եւ առաջիկայում շուկա դուրս կգա: Նոր զենքի առաջին օրինակները կստանան չինական հակաահաբեչկաչական ստորաբաժանումները:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ