ԼՂ հարցում ՌԴ պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել․ Մարիա Զախարովան՝ պետդումայի նախագահի հայտարարության մասին
Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսաստանի Դաշնության պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել: Նման դիտարկում արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝պատասխանելով Tert.am-ի հարցին, թե ինչ կարծիք է ունի ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչիսլավ Վոլոդինի հայտարարության մասին, թե «Ադրբեջանը ԼՂ հիմնահարցում մշտապես ունեցել է ճիշտ և կառուցողական դիրքորոշում», արդյո՞ք ՌԴ-ի պաշտոնական դիրքորոշումը փոխվե՞լ է:
Մարիա Զախարովան նաև նշեց, որ ինքը չի կարող հաստատել կամ հերքել ՌԴ պետդումայի նախագահի հայտարարությունը՝ հորդորելով այդ հարցով դիմել նշյալ կառույցի մամուլի ծառայությանը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել էր, որ չի կարելի թույլ տալ, որպեսզի Լեռնային Ղարաբաղում իրավիճակը սրվի:
«Լեռնային Ղարաբաղի շուրջ հարցերը չեն կարող մեզ չանհանգստացնել: Դուք գիտեք, որ Ռուսաստանը հանդես է գալիս այդ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին… Բոլոր նրանք, ովքեր հանդես են գալիս հարաբերությունների սրացման օգտին, բոլոր նրանք, ովքեր չեն լսում ժողովրդի ցանկությունը և խոսքը՝ ապրել խաղաղությամբ, գնում են լարվածության ճանապարհով: Մենք պետք է անենք ամեն բան, որպեսզի թույլ չտանք այդ ճանապարհը: Ադրբեջանը միշտ ճիշտ և կառուցողական դիրքորոշում է ունեցել»,- ասել էր Վոլոդինը Բաքվում Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովի հետ հանդիպմանը:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին