ԵԽԽՎ-ն այսօր կընտրի նոր նախագահ
Ստրասբուրգում այսօր՝ հունիսի 25-ին մեկնարկում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանը, որը կտեւի մինչեւ հունիսի 29-ը:
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանին առնչվող որեւէ հարց օրակարգում ընդգրկված չէ: Փոխարենը նստաշրջանում ներառված է կառույցի նոր նախագահի ընտրությունը, որը տեղի կունենա այսօր:
ԵԽԽՎ-ն կքննարկի նաեւ անդամ երկրներում մարդու իրավունքների պաշտպանների և իրավապաշտպան կազմակերպությունների նկատմամբ սահմանափակումների հարցը, այդ թվում Ադրբեջանում, Ռուսաստանում ու Թուրքիայում:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ նախագահ Միկելե Նիկոլետին, ով այդ պաշտոնն ստանձնել էր այս տարվա հունվարին, մարտին Իտալիայում խորհրդարանական ընտրություններում պարտություն է կրել ու կորցրել խորհրդարանական մանդատը, հեւետաբար կորցրել է նաեւ ԵԽԽՎ նախագահի մանդատը:
Միկելե Նիկոլետին ԵԽԽՎ նախագահի պաշտոնում հաջորդեց Կիպրոսի ներկայացուցիչ Ստելլա Կիրիակիդեսին, ով ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հրաժարականից հետո նախագահեց մի քանի ամիս։
Համաձայն ԵԽԽՎ ներքին պայմանավորվածությունների՝ ԵԽԽՎ նախագահությունը փոխանցվում է խմբերին հերթականությամբ. ԵԺԿ-ից 2018թ.-ի հունվարին Նիկոլետիի ընտրությամբ նախագահությունը փոխանցվեց Սոցիալիստներին:
Չնայած Նիկոլետիի հրաժարականին, համաձայն վերոնշյալ պայմանավորվածության, հնարավոր է, որ ԵԽԽՎ հաջորդ նախագահը կրկին լինի Սոցիալիստների խմբից, որի ղեկավարը ներկայումս շվեյցարացի պատգամավոր Լիլիան Մորի Պասկիեն է, ով ապրիլին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում գլխավորում էր ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը:


















































ԵԽԽՎ պատգամավորները քննադատել են Ադրբեջանում մարդու իրավունքների շարունակական խախտումները
ԵԽԽՎ ամառային նստաշրջանի օրակարգում Ադրբեջանի հետ կապված մի շարք հարցեր կան
ԵԽԽՎ–ն այս տարվա հինգերորդ նախագահին է ընտրել
ԵԽԽՎ պատվիրակները համացանցում ատելության դրսեւորման դեմ են արտահայտվել
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը ատելության խոսքի դեմ պայքարին