ԵԽԽՎ պատգամավորները քննադատել են Ադրբեջանում մարդու իրավունքների շարունակական խախտումները
ԵԽԽՎ ավելի քան 20 պատգամավորներ ամառային նստաշրջանի շրջանակներում հանդես եկել հայտարարությամբ և քննադատել Ադրբեջանում իշխանությունների կողմից մարդու իրավունքների շարունակական խախտումներն ու Եվրոպայի խորհրդում ստանձնած պարտականությունները չկատարելու պրակտիկան:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը: Հայտարարության մեջ Ադրբեջանն անվանվել է Եվրոպայի խորհրդի ամենառեպրեսիվ երկրներից մեկը, որտեղ ընտրություններն իրականացվում են վախի մթնոլորտում:
«Այդ երկրում տարածված է քաղաքական մոտիվներով քրեական հետապնդումների, ազատազրկման, վատ վերաբերմունքի ու խոշտանգումների պրակտիկան: Ընդհանուր առմամբ մարդու հիմնարար իրավունքները չեն հարգվում»,-նշված է հայտարարության մեջ:
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջնում, որը մեկնարկել է հունիսի 25-ին, քննարկվել են Ադրբեջանի հետ կապված մի շարք հարցեր:
ԵԽԽՎ-ում հունիսի 25-ին և 26-ին քննարկվել են Ադրբեջանում 2018 թ. տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունների արդյունքները, պատրաստվել է «Քաղբանտարկյալներն Ադրբեջանում» զեկույցը:
Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրությունների վերաբերյալ զեկույցը հունիսի 25-ին ներկայացրել է ռումինացի պատգամավոր Ռիեկարդ Բադեն, որում իրավական գնահատական է տրվել ընտրություններին, դրանց համապատասխանությանը կամ անպահամապատասխանությանը ժողովրդավարության նորմերին և Եվրոպայի խորհրդի չափանիշներին:


















































ԵԽԽՎ ամառային նստաշրջանի օրակարգում Ադրբեջանի հետ կապված մի շարք հարցեր կան
ԵԽԽՎ–ն այս տարվա հինգերորդ նախագահին է ընտրել
ԵԽԽՎ-ն այսօր կընտրի նոր նախագահ
ԵԽԽՎ պատվիրակները համացանցում ատելության դրսեւորման դեմ են արտահայտվել
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում