Յոգայով մարզվելը բարձրացնում է սերմնահեղուկի որակը
Յոգայով ամենօրյա մարզումները զգալիորեն բարձրացնում են տղամարդկանց սերմնահեղուկի որակը: Այսպիսի եզրահանգման են եկել All India Institute of Medical Sciences-ի (AIIMS) գիտնականները:
Տղամարդկանց անպտղության հիմնական պատճառներից մեկը ԴՆԹ մոլեկուլի վնասումն է: Ժառանգական նյութի բարձր որակը առանցքային գործոն է, որն անհրաժեշտ է առողջ զավակներ ծնելու համար: Նշված ինստիտուտի հետազոտողները պարզել են, որ յոգայով ամեն օր մարզվելը սերմնաբջիջներում ԴՆԹ մոլեկուլները պաշտպանում է վնասվածքներից:
ԴՆԹ կառուցվածքի խախտման հիմնական պատճառ է համարվում օքսիդացման սթրեսը: Այս վիճակում օրգանիզմում զգալիորեն աճում է ազատ ռադիկալների քանակությունը, որոնք, իրենց հերթին, խախտում են ԴՆԹ կառուցվածքը: Տղամարդու արական բջիջը շատ զգայուն է օքսդացման սթրեսի ազդեցության նկատմամբ:
Գիտնականները հետազոտությանը մասնակցելու համար 200 տղամարդու են հրավիրել, որի արդյունքները հրապարակվել են Nature Review Urology ամսագրում: Կամավորները 6 ամիս զբաղվել են յոգայով: Մարզումների շնորհիվ բոլոր մասնակիցների մոտ օքսիդացման սթրեսի մակարդակը զգալիորեն նվազել է:
Բացի այդ, յոգան կանխել է պատճենման ժամանակ մուտացիաները՝ պահպանելով թելոմերների երկարությունը (պաշտպանական տարրեր, որ գտնվում են քրոմոսոմների ծայրերին): Յոգայով ամենօրյա մարզումները ազդել են նաեւ կամավորների հոգեբանական վիճակի վրա: Յոգայի 6-ամսյա կուրսից հետո բարձրացել է կամավորների քնի որակը եւ նվազել անհանգստության մակարդակը:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ