Թուրքիայում տեղի է ունեցել Հայաստանը շրջանցող խոշորագույն գազատարի բացումը (Լուսանկարներ)
Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքում այսօր՝ հուլիսի 12–ին, Թուրքիայի, Ուկրաինայի, Սերբիայի եւ Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ տեղի է ունեցել ադրբեջանական գազը Եվրոպա տեղափոխող TANAP գազատարի բացումը։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ TANAP–ի հանդիսավոր բացմանը Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե իրենք պատմական քայլ են անում՝ բացելով եվրոպայի ամենամեծ գազատարը։
Թեեւ TANAP–ը Թուրքիայի տարածքում ամբողջովին ավարտին հասցված չէ, սակայն Էրդողանը շտապեցրել է իրականացնել բացումը՝ նախընտրական քարոզչության հզոր գործիք այն դարձնելու համար։
TANAP–ի կարեւորությունը Թուրքիայի համար բավականին մեծ է՝ դրանով նվազեցվում է ՌԴ–ից էներգետիկ կախվածությունը, ինչպես նաեւ որոշակի չափով այդ էներգետիկ միջանցքի միջոցով կախվածության մեջ է դնում հենց եվրոպական երկրներին։
TANAP–ը ՌԴ–ի համար անցանկալի նախագիծ է, քանի որ դրանով Եվրոպան կարողանում է ռուսական գազին այլընտրանք ստանալ եւ նվազում է ՌԴ–ից էներգետիկ կախվածությունը։
Հայաստանի համար այն բացասական նշանակություն ունի, քանի որ հերթական խոշորագույն նախագիծը շրջանցեց Հայաստանը։ Իսկ TANAP–ի տարանցիկ երկրները, այդ թվում հիմնական կողմ Ադրբեջանը, այն կարող են քաղաքական շանտաժի նպատակներով օգտագործել Եվրոպայի դեմ ի վնաս Հայաստանի։
TANAP–ը (Տրանս անատոլիական գազատար) 8 մլրդ դոլար արժեցած էներգետիկ խոշոր նախագիծ է, որով նախատեսվում է ադրբեջանական գազը Վրաստանի ու Թուրքիայի միջոցով արտահանել Եվրոպա։
Գազատարի հիմնարկեքը տեղի է ունեցել 2015–ի մարտի 17–ին, Կարսում, իսկ արդեն 2018–ի հունվարի 23–ին առաջին տեստն է տեղի ունեցել գազի արտամղմամբ։
Գազատարի երկարությունը կազմում է 1850 կմ։ Գազատարը Թուրքիայի տարածքում անցնում է 20 նահանգով։ Նախատեսվում է տարեկան արտահանել 16 մլրդ խորանարդ մետր գազ։
Գազատարի կառուցմանը համար 131 հազար 13 մետրանոց խողովակներ են եռակցվել միմյանց։ Աշխատատեղով է ապահովել 13 հազար մարդու։
TANAP–ի բաժնետոմսերը հետեւյալ կերպ են բաշխված՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR–ը՝ 58 տոկոս, թուրքական BOTAŞ ընկերությունը՝ 30 եւ բրիտանական British Petrolium–ը՝ 12 տոկոս։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Ռուսաստանը 20 մլն դոլարի պարգև է նշանակել Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի հրամանատար «Մադյարին» ...
Ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար
Մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ում
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը
Հրշեջ-փրկարարները մարել են Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը