Գերմանիայի տնտեսության նախարարը միասնության կոչ է արել Եվրոպային
Գերմանիայի տնտեսության նախարար Փիտեր Ալթմայերն Միացյալ Նահանգների հետ առեւտրի հարցերում աճող լարվածության ֆոնին միասնության կոչ է արել Եվրոպային՝ հայտարարելով, որ պարզ չէ, թե ինչպես կավարտվի «Մեծ ութնյակի» գագաթնաժողովը, փոխանցում է Reuters-ը:
Նա կարեւորել է եվրոպական միասնությունն ազատ առեւտրի եւ տնտեսական շահերի հարցերում հատկապես, որ Միացյալ Նահանգներում դեռ շարունակվում են ներքին բանավեճերը նախագահ Դոնալդ Թրամփի կողմից «Մեծ յոթնյակի»՝ Կանադայի, Ճապոնիայի, ԵՄ-ի, նկատմամբ սահմանված պատժամիջոցերի շուրջ: Խոսքը պողպատի եւ ալյումինի ներմուծման համար մաքսատուրքերի մասին է, ինչպես նաեւ՝ Իրանի միջուկային համաձայնագրից դուրս գալու կապակցությամբ Իրանի դեմ պատժամիջոցների վերսկսման, որոնք կարող են տարածվել նաեւ Իրանի հետ աշխատող եվրոպական ընկերությունների վրա:
Ալթամեյերի խոսքով՝ ԵՄ-ն չէր չանկանում պատասխան մաքսատուրքեր սահմանել, սակայն կանի դա այլ ընտրության բացակայության դեպքում: ԵՄ առաջնորդները շարունակում են կողմնակից լինել ԱՄՆ-ի հետ երկխոսության շարունակմանը, եթե երկու կողմերն էլ պատրաստ են զիջումների գնալ, թեեւ այս պահին նման պատրաստակամություն չկա:


















































Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
Քարից մինչև արձան. Գիտնականները առաջին անգամ ցույց են տվել Զատկի կղզում մոայիի ստեղծումը
Մայր Աթոռի հայտարարությունը
Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
Հայտնի է երկրի ամենախիտ բնակեցված քաղաքը
Խիստ ծանր հիվանդություններից բացի բոլորը պետք է զորակոչվեն բանակ․ Գեղամ Նազարյան
«Միսս Անգլիա» մրցույթում առաջին բացահայտ նույնասեռական հաղթողը պատմել է, որ իրեն «ծաղրել են» իր սեռա...
Քեյթ Միդլթոնը բացահայտել է իր արտաքինի մասին զարմանալի գաղտնիք
54-ամյա Քրիստինա Օրբակայտեն լողազգեստով ցուցադրել է կազմվածքը