Եթե կողմերն ինչ-որ փուլում համաձայնեն, որ ԼՂ–ը վերադառնա բանակցային սեղան, ապա դա իրենց որոշումը կլինի, և մենք պետք է հարգենք դա. Լավրով
Ռուսական դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում մնում է անփոփոխ․ Մոսկվայում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ բանակցություններից հետո համատեղ մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Նա նման դիտարկում արեց՝ պատասխանելով ռուսական լրատվամիջոցների մեկի լրագրողի դիտարկմանը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արել է «ռեզոնանսային հայտարարություն»՝ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու մասին, և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն էլ, մասնավորապես, ՌԴ-ն ներկայացնող Ալեքսանդր Պոպովը ժամանակին հայտարարել էր, որ որոշակի մի փուլում Լեռնային Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղան: Լրագրողը նաև հետաքրքրվել է Լավրովից, թե արդյոք մո՞տ է այդ «որոշակի ժամանակահատվածը»:
«Ռուսաստանը կողմ է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով, հիմնախնդրի, որի կողմերից են, ինչպես Ադրբեջանը և այլ երկրներ, այնպես էլ Հայաստանը:
Մենք վստահ ենք, որ դա օպտիմալ ձևաչափ է: Եվ մենք՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկիր, մեր գործընկերների՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի հետ, տանում ենք ընդհանուր շահերի, առանց հակասությունների մի գիծ, որը հնարավորություն կստեղծի Բաքվի և Երևանի միջև պայմանավորվածություններ ձեռք բերելու համար: Դա տարիներ շարունակ արվել է»,- ասաց նա:
Սերգեյ Լավրովը հիշատակեց, որ եղել են ժամանակներ, երբ Լեռնային Ղարաբաղը մասնակցել է բանակցություններին, հետո է ձևաչափը փոխվել: Նա նաև ուղղեց իրեն հարց տվող լրագրողին՝ նշելով, որ Պոպովը չի հայտարարել, որ Արցախը «պետք է» վերադառնա:
«Նա ասել է, որ եթե կողմերն ինչ-որ փուլում համաձայնեն, որ Լեռնային Ղարաբաղը վերադառնա բանակցային սեղան, ապա դա իրենց որոշումը կլինի, և մենք պետք է հարգենք դա»,- ասաց նա:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին