Պետք է ներդրվի պարտադիր կենսաթոշակային համակարգը. տնտեսագետներ
Տնտեսագետներ Բագրատ Ասատրյանն ու Թաթուլ Մանասերյանը կողմ են Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրմանը՝ հնարավորինս շուտ: Օրեր առաջ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը առաջարկել էր հետաձգել հուլիսի մեկից ուժի մեջ մտնող պարտադիրի դրույթը՝ 1974 հետո ծնված վարձու աշխատողների համար:
Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն այսօր լրագրողներին ներկայացրեց 11 պատճառ, թե ինչու պետք է անցնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին: Պարտադիրին անցնելով, ըստ տնտեսագետի, երկրում կհաստատվի ֆինանսական կայունություն, գործազրկության ծավալների կրճատման լրացուցիչ հնարավորություն, ֆինանսական շուկայի գրավչության աճ՝ միջազգային հեղինակավոր ներդրումային հաստատությունների համար:
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն էլ նշեց, որ եթե սոցապ նախարարությունը որոշել է մեկ տարով հետաձգել պարտադիրի ներդրումը, ուրեմն լրամշակման կարիք կա:
«Մինչեւ հանրության համընդհանուր ճանաչողական եւ գիտակցական տնտեսական առումով, որ մակարդակը հասնի նրան, որ պետք է գիտակցեն, որ սա պետք է լինի, որվեհետւ տարիներ հետո իրենց սպասվում է այսինչ արդյունքը եւ ոչ դրանից ավելին, ապա մենք ոչ միայն ժամանակ ենք կորցնում, այլ նաեւ ավելացնում ենք պետությանբ բեռը, իսկ էս տեսնակյունից դա աստիճանաբար կրճատվում է, միակ գործոնը, որ պետք է ներարկվի հանրության շրջանում, դա վստահությունն է, առանց վստահության կարող ենք ասել, որ անիմաստ է խոսել բարեփոխումների մասին»,- ասում է Թաթուլ Մանասերյանը:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի