ՄԻԵԴ-ում այսօր տեղի կունենան Ռուսաստանի դեմ Վրաստանի հայցով վերջին բաց լսումները
Այսօր Ստրասբուրգում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, տեղի են ունենալու Ռուսաստանի դեմ Վրաստանի ներկայացրած հայցով վերջին բաց լսումները:
Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին երեկ ասել է, որ ստրասբուրգյան դատարանի նիստին Վրաստանի կառավարության ներկայացուցիչները պաշտպանելու են իրենց թիմային աշխատանքի արդյունքները:
2008 թվականի օգոստոսին տեղի ունեցած ռուս - վրացական կարճատև պատերազմի հետաքննության գործով պաշտոնական Թբիլիսին 700 նոր ապացույցներ է ներկայացնելու Եվրոպական դատարանին:
«Եվրոպական Վրաստան» կուսակցության պատգամավոր Գիա Բոկերիան հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ Ստրասբուրգի դատարան ներկայացված հայցը շատ լուրջ է, շատ ճշգրիտ և շատ լավ պատրաստված: Նրա խոսքով՝ եթե գործը ճիշտ վարեն, արդյունքը միայն մեկը կլինի՝ Ռուսաստանի Դաշնության կողմից խախտվել է Եվրոպական կոնվենցիան:
Վրացական կողմի այս ակնկալիքների մասին հաղորդում է «Գրուզիա օնլայն» կայքը՝ հավելելով, որ ընդհանուր որոշումից հետո Եվրոպական դատարանը սկսելու է լսել անհատական հայցերն ընդդեմ Ռուսաստանի:


















































Սահակաշվիլիի կողմնակիցները Իվանիշվիլիից պահանջել են ծնկի գալ եւ ներում հայցել
Թբիլիսիում ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարան, իրավիճակը լարված է (տեսանյութ)
Վրաստանում պետությունը կշարունակի օգնել փոքր ու միջին հյուրանոցներին
Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանից զբոսաշրջիկների համար
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2 դեպք
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը ատելության խոսքի դեմ պայքարին