Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բորդոն վաճառվել է 1 եվրոյով Պետք է արմատախիլ անենք ընտանիքի ներքին հակաիրավական գործերին չխառնվելու վտանգավոր կարծրատիպը. ՆԳ նախարար Գազի գնի բարձրացման վերաբերյալ այս պահին որևէ ազդակ չունենք․ Փաշինյան Ֆեյրֆորդի ավիաբազայի բարդ հետաքննությունը շարունակվում է 2027թ. պետբյուջեի նախագիծը կուղարկվի խորհրդարան My Fin UCO-ն լիցենզիա չունի և գործում է ԿԲ վերահսկողությունից դուրս. ԿԲ Հանվել է ցեմենտի ներմուծման նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումը Արև և քամի. ինչպե՞ս է Վարդենիսը վերածվում վերականգնվող էներգետիկայի հանգույցի Հոկտեմբերի 1-ը Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարի օրն է Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի նախագահին՝ Անկախության օրվա առթիվ Ուղևորներից մի քանիսը ներխուժել են օդաչուների խցիկ և վնասազերծել հարձակվողին Հնդկական ընկերությունը ԱՄՆ-ում $15 մլրդ արժողությամբ պողպատի գործարան կկառուցի 

Բորդոն վաճառվել է 1 եվրոյովՊետք է արմատախիլ անենք ընտանիքի ներքին հակաիրավական գործերին չխառնվելու վտանգավոր կարծրատիպը. ՆԳ նախարար Գազի գնի բարձրացման վերաբերյալ այս պահին որևէ ազդակ չունենք․ ՓաշինյանՖեյրֆորդի ավիաբազայի բարդ հետաքննությունը շարունակվում է2027թ. պետբյուջեի նախագիծը կուղարկվի խորհրդարանMy Fin UCO-ն լիցենզիա չունի և գործում է ԿԲ վերահսկողությունից դուրս. ԿԲՀանվել է ցեմենտի ներմուծման նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումըԱրև և քամի. ինչպե՞ս է Վարդենիսը վերածվում վերականգնվող էներգետիկայի հանգույցիՀոկտեմբերի 1-ը Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարի օրն էՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի նախագահին՝ Անկախության օրվա առթիվՈւղևորներից մի քանիսը ներխուժել են օդաչուների խցիկ և վնասազերծել հարձակվողինՀնդկական ընկերությունը ԱՄՆ-ում $15 մլրդ արժողությամբ պողպատի գործարան կկառուցի Կրիշտիանու Ռոնալդուն լքել է ազգային ընտրանու ճամբարըԿիրանց է այցելել Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի պատվիրակությունը (ֆոտոշարք)Գերմանիայում Boeing 737-ը թռիչքից առաջ բախվել է հրշեջ մեքենայինՍիսիան համայնքի «Հիդրոշինարարների» զբոսայգին ամբողջությամբ վերադարձվեց համայնքի տիրապետմանըՊայմանագրեր և փոխըմբռնման հուշագիր Թուրքիայի և Ադրբեջանի միջևՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 գրոսմայստերՀոկտեմբերը կլինի ոչ տաք և տեղումնառատԹուրքիայի ֆոնդային շուկայում ճգնաժամի պատճառով կառավարությունում հնարավոր են կադրային փոփոխություններԵրևանում անցկացվեց շրջանավարտների ամենամյա մարզական միջոցառումը (ֆոտոշարք)Ավտոմեքենաներից կատարված գողության 5 դեպք են բացահայտել (տեսանյութ)Հոկտեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել է Թիրախում հայտնվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք ու երեխաներԼրագրողների անվտանգություն, ոստիկանության ու ԶԼՄ-ների միջև մասնագիտական հարաբերությունների ամրապնդումԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 25.7 մլն դրամի վնասըԿամ պայթեցնում ենք նրանց, կամ համաձայնության գալիս. ԹրամփՔննարկման առանցքում՝ Երևանում խցանումների նվազեցման և երթևեկության բեռնաթափման հնարավոր լուծումներըԿիևը և 6 մարզեր մնացել են առանց հոսանքիFlydubai-ը դադարեցրել է թռիչքները դեպի ԻսրայելԳերբանականության զարգացման հնարավորությունները, մարտահրավերները և այդ ոլորտում Հայաստանի ներուժըՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՎարչապետը Երևանում ներկա է գտնվել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը (ֆոտոշարք)Սուրեն Պապիկյանը զորամասում արձանագրված թերությունների վերացման հանձնարարականներ է տվել (տեսանյութ)Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է ԿիպրոսՏրանսպորտային հանգույցի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ երթևեկությունը կիրականացվի ժամանակավոր ճանապարհովՀայտարարությունԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՀայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացումԱլիկ Ալեքսանյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքովՔաղաքացիական ավիացիան Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ էՍպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԱռաջին անգամ Ռոնալդուն պաշտոնական խաղում ամբողջությամբ մնաց պահեստայինների նստարանինԻրավապահները առգրավել են մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա (տեսանյութ)Պաուլո Դիբալան և Նաուել Մոլինան չեն մասնակցելու Լիոնել Մեսսիի հրաժեշտի խաղինՊենտագոնը հաստատում է Իրաքից ԱՄՆ զորքերի դուրսբերման ավարտըԱշխարհում շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել էՀարկավոր է մեծ ներդրումներ կատարել ավելի ուժեղ Եվրոպա ունենալու համարԻսրայելի տրանսպորտի նախարարը պահանջում է կասեցնել Flydubai-ի հետ թռիչքներըՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն»
Բիզնես

Դարոն Աճեմօղլուն ուրախ կլինի խորհուրդներ տալ ՀՀ կառավարությանը

Աշխարհահռչակ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն ուրախ կլինի անել ամեն հնարավորը Հայաստանի համար այս պատմական ժամանակաշրջանում, սակայն կարող է միայն խորհուրդներ տալ։ Այս մասին մայիսի լույս 21-ի գիշերը նա հայտնել է Լոս Անջելեսում կայացած Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի «Հայաստանը վաղը․ քաղաքացիական դիվանագիտությունը՝ գործողության մեջ» քննարկման ժամանակ՝ շեշտելով, որ պատրաստ է խորհուրդներ տալ ՀՀ կառավարությանը, բայց իր պես դրսի մարդը լավ չի կարող հասկանալ երկրի ներսում ամեն առանձնահատկություն։

«Գրեթե կասկած չկա, որ Հայաստանը մեծ հաշվով ավազակապետություն էր վերջին երկու տասնամյակներին, եւ անգամ ավելի երկար ժամանակ։ Հրաշալի է, որ Հայաստանը շրջադարձի կամ պոտենցիալ շրջադարձի կետում է։ Ցավոք, որեւէ երկրի համար միասնական դեղատոմս չկա, որին պետք է հետեւեն եւ թոթափեն ավազակապետությունը»,–նշել է նա։

Դարոն Աճեմօղլու կարծիքով՝ այս փոփոխությունները երկու կողմ ունեն. «Առաջինը, որ պետք է լինի քաղաքական խաղաղ անցում, այսինքն՝ պահանջվում է սկսել քաղաքական փոփոխության գործընթաց, եւ այն չպետք է դուրս գա վերահսկողությունից եւ վերածվի քաղաքացիական մեծ պատերազի կամ մահացու զինված բախումների տարբեր խբերի միջեւ։ Հայաստանը, թերեւս, հրաշքով կարողացավ դա անել։ Մենք քաղաքական փոփոխությունների գործընթացի մեջ ենք, նոր դեմքեր, նոր ավյուն եւ նոր հեռանկարներ կան եւ որ ավելի կարեւոր է՝ մեծ խանդավառություն կա հասարակությունում, քաղաքացիական հանրությունում, բիզնեսում, սփյուռքում։ Մեզ համար հիմա առաջ շարժվելու նախադրյալների հիանալի համակցություն է։ Այս գործընթացի երկրորդ կողմն էլ կա՝ այն է, թե գործնականում ինչպես ենք կարողանալու փոխել ավազակապետային համակարգի խորքային, կեղեքիչ բնորոշիչները եւ ստեղծել մի համակարգ, որում կա խաղի հավասար կանոններ, իսկ մարդիկ շահագրգռված են մասնակցել երկրի տնտեսական ու սոցիալական զարգացմանը։ Դրա համար անհրաժեշտ է ազատվել կոռումպացված վերնախավից, ներդնել ինստիտուցիոնալ նոր տարրեր եւ կանխել կոռուպցիան ոչ միայն քաղաքական համակարգում, այլ նաեւ դատական համակարգում, բյուրոկրատական ապարատում»։

Աշխարհահռչակ տնտեսագետի կարծիքով՝ Հայաստանը այսքան երկար ժամանակ ավազակապետական էր, որովհետեւ չէր գործում դատական համակարգը։ «Սակայն այժմ ոչ թե պետք է բոլոր դատավորներին գործից հանել, այլ պետք է խաղի կանոնները փոխել։ չես կարող 5000 հոգու ազատել եւ նորերին բերել, որովհետեւ մարդկային կապիտալ չկա։ Պետք է դանդաղորեն այդ ամենը անել, ստեղծել համապատասխան մարդկային կապիտալ»,–նշել է նա։

Հայազգի տնտեսագետը համոզված է , որ Հայաստանի ժողովուրդն է, որ պետք է անի քայլ, եւ ո՛չ վարչապետը, ո՛չ պատգամավորները կամ դատավորները, վստահաբար՝ ո՛չ ես եւ ո՛չ էլ Սփյուռքը։ «Հայաստանի ժողովուրդը, երիտասարդությունը, որ երկար ժամանակ լուռ է եղել ու մի կողմ քաշված, պետք է ներգրավվեն քաղաքականության մեջ, նրանք պետք է այս ամենին իրենց մասնակցությունը պահպանելու եւ փոփոխության դրական միտման վերածելու ձեւ գտնեն։ Բայց դա չի նշանակում, որ մարդիկ պետք է ամեն օր բողոքի ցույցեր անեն։ Նրանք պետք է ներգրավված լինեն, պետք է չհանդուրժեն վերջին երկու-երեք տասնամյակներում թույլ տրված սխալների կրկնությունը։ Քաղաքացիները պետք է զգոն լինեն, մեդիայի եւ քաղաքացիական հասարակության կառույցների միջոցով գտնեն վերահսկելու ճիշտ ձեւը, որպեսզի հավաստիանան՝ նոր իշխողները հին այրերը չեն, այլ դրական փոփոխության շարունակությունը»,–եզրափակել է նա: