Մանե Թանդիլյան. «Կուտակային համակարգ պե՞տք է Հայաստանին. այո»՛
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը Facebook-յան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով կուտակային կենսաթոշակային համակարգին:
Մինչ գրառմանն անդրադառնալը հիշեցնենք, որ Մանե Թանդիլյանը կուտակային համակարգի դեմ պայքարի ամենաակտիվ մասնակիցներից էր:
Իսկ հիմա նա ասում է, թե մեր պետության շահը իր համար գերակա է։ «Եվ եթե մեկը մտածում էր, որ իմ անձնական շահը կարող է վերադաս լինել, նրան հիասթափություն է սպասվում։ Հուսով եմ, սա վերջնականապես պարզ դարձավ»,- գրում է նախարարը եւ ավելացնում. «Երկրորդ, կուտակային համակարգ պե՞տք է Հայաստանին. այո՛։ Քանզի մարդը պետք է ունենա ընտրության հնարավորություն՝ ինքն ուզում է իրեն ապահովի այսօր իր իսկ միջոցներով, թե՞ ոչ։ Պետությունը պետք է ապահովի այդ ընտրության հնարավորությունը»։
Հիմա հարց է առաջանում՝ իսկ այն ժամանակ, որ կուտակայինի դեմ պայաքրում էիք, ո՞ւմ շահերով կամ ո՞ր պետության շահերով էիք առաջնորդվում:
Եւ ավելի լավ կլիներ ընդամենն ասեիք ես ուսումնասիրեցի համակարգը եւ հասկացա, որ այն ժամանակ սխալ էի: Ընդամենը:
Top-News.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Ռուսաստանը 20 մլն դոլարի պարգև է նշանակել Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի հրամանատար «Մադյարին» ...
Ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար
Մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ում
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը
Հրշեջ-փրկարարները մարել են Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը