ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն հինգշաբթի պատժամիջոցներ է սահմանել, Վաշինգթոնի կարծիքով, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված 6 անձանց եւ երեք ընկերությունների դեմ: Այս մասին ասվում է ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարության հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Փաստաթղթում նշվել է, որ Միացյալ Նահանգները եւ Միացյալ Արաբական Էմիրությունները համատեղ միջոցներ են ձեռնարկել Իրանում եւ ԱՄԷ-ի տարածքում արժույթի փոխանակման մեծ ցանցի վերացման դեմ, որը միլիարդավոր դոլարներ է ձեռք է բերել եւ կանխիկ դրամով փոխանցել է «Ալ Քուդսի» (Հատուկ ուժեր՝ ԻՀՊԿ-ի ներսում) վնասակար գործունեությունը ֆինանսավորելու համար:
«Իրանի Կենտրոնական բանկը «Ալ Քուդս» սխեմայի մասնակիցն է եղել եւ ակտիվորեն աջակցել է այս ցանցի արժույթների փոխանակմանը եւ նրան հնարավորություն է տվել մուտք ունենալ այն գումարներին, որոնք պահվել են արտասահմանյան բանկային հաշիվներում», - հայտնել է Ֆինանսների նախարարությունը: Գերատեսչության տվյալներով՝ այս ցանցը «փոխանակել է հարյուր միլիոնավոր դոլարներ»:
«Իրանի ռեժիմը եւ նրա կենտրոնական բանկը չարաշահել են ԱՄԷ-ում կազմակերպություններում ունեցած հասանելիությունը՝ նպատակ ունենալով Ալ Քուդսի վնասակար գործունեությունը ֆինանսավորելու համար ԱՄՆ դոլարներ ձեռք բերել ՝ թաքցնելով իրական նպատակները, որոնց համար գումարները ձեռք են բերվել:
«Մենք վճռական ենք տրամադրված ԻՀՊԿ-ի գումարային հոսքերը կանխելու հարցում, որտեղ էլ որ դրանք լինեն եւ ուր էլ ուղղվեն», - ասել է ԱՄՆ-ի Ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը:
Գործնականում Վաշինգթոնի նոր որոշումները նշանակում են, որ ամերիկացի քաղաքացիներին այլեւս արգելվում է սեւ ցուցակում հայտնված մարդկանց հետ որեւէ գործ ունենալ, իսկ վերջիններիս սեփականությունը, եթե գտնվի ԱՄՆ-ի իրավասության մեջ, կկալանավորվի: Ֆինանսների նախարարությունը հիշեցրել է, որ 2018 թվականի օգոստոսի 7-ից «Միացյալ Նահանգների կառավարությունը կրկին սահմանափակումներ կմտցնի Իրանի կառավարության կողմից դոլարային թղթադրամների ձեռքբերման կամ գնման» վերաբերյալ՝ կապված Թեհրանի միջուկային ծրագրի գործարքից ԱՄՆ-իդուրս գալու հետ:


















































NY Post. Իրանը դեռևս մուտք չի ստացել Կատարում գտնվող իր 6 միլիարդ դոլարի ակտիվներին
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ կանցկացնի Կատարի, այլ ոչ թե ԱՄՆ-ի հետ. Բաղաեի
Սկզբունքորեն ես այլ կարծիք եմ ունեցել․ Մոջթաբա Խամենեին ԱՄՆ-ի հետ խաղաղության համաձայնության մասին
Պենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street Journal
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի