Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները
Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանի համանախագահությամբ և շահագրգիռ պետական մարմինների բարձրաստիճան մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստան–Եվրոպական միության արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ենթակոմիտեի 15-րդ նիստը։ Այդ մասին հայտնում են արդարադատության նախարարությունից:
Նիստի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան–Եվրոպական միություն համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները՝ գնահատելով արձանագրված առաջընթացը և նախանշելով հետագա համագործակցության առաջնահերթությունները։
Մասնավորապես, ներկայացվել են դատական և իրավական, ինչպես նաև սահմանադրական բարեփոխումների ընթացքը, դատական համագործակցության զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, կոռուպցիայի դեմ պայքարի և միջազգային հանձնառությունների կատարման շրջանակում արձանագրված առաջընթացը։ Առանձին քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում իրականացվող օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումները՝ Եվրոպական միության չափանիշներին համապատասխանեցման, անկախ վերահսկող մարմնի ստեղծման, ինչպես նաև տվյալների պաշտպանության իրավական շրջանակի կատարելագործման համատեքստում։
Անդրադարձ է կատարվել Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության գործողությունների ծրագրի (VLAP) իրականացման ընթացքին, ներկայացվել են իրականացվող բարեփոխումները փաստաթղթերի անվտանգության, միգրացիայի և սահմանների կառավարման, հիմնարար իրավունքների պաշտպանության և Եվրոպական միության չափանիշներին համապատասխանեցման ուղղություններով, ինչպես նաև քննարկվել են արդարադատության, ազատության և անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Արդարադատության նախարարությունից հիշեցնում են, որ ենթակոմիտեն գործում է 2009 թվականից, իսկ նիստերը պարբերաբար անցկացվում են Երևանում և Բրյուսելում։


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ