Ընտրակաշառք բաժանողները կեղտոտ խաղ են խաղում. ճիշտ այնպես, ինչպես խաղում էր Պարագվայը
Գեղամ Նազարյանն իր ֆեսբուքյան էջուր հետևյալ գրառումն է արել.
Ընտրակաշառք բաժանողները, որքան հեռանում ենք հունիսի յոթից, այնքան լաչառ ու ագրեսիվ են դառնում։ Երբ իրենց հիշեցնում ես, թե ինչ են արել, լաչառավարի բղավում են` դատարանի որոշում չկա կամ հիշեցնում են, որ մենք հին ծանոթներ ենք, իսկ որ հին ծանոթ ենք, ուրեմն չենք կարող հիշեցնել ընտրակեղծարարության մասին։
Մի խոսքով, կեղտոտ խաղ են խաղում։ Ճիշտ այնպես, ինչպես խաղում էր Պարագվայը Ֆրանսիայի դեմ։ Նրանք որոշել էին ծեծել ֆրանսիացիներին։ Իսկ ֆրանսիացիները լավ ֆուտբոլ խաղացին, միաժամանակ սկսեցին ծեծել ցինիկ պարագվայցիներին։ Ֆուտբոլ խաղալով եւ պարագվայցիներին դաստիարակելով Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ։ Մբապեն էլ իր որերորդ գոլը խփեց։
Մի քանի այսպես կոչված քաղաքական ուժեր էլ մատ են թափ տալիս, թե դուք ձեր հալը հլը կտեսնեք։ Որ երկար չմեկնաբանենք, ասեմ որ հայտարարությունը համատեղ ստորագրել են նաեւ ԱԺԲ-ն, (պատկերացնում եք չէ, հիշում եք չէ ով են), ընտրակեղծիքի մեջ թաթախված ուժեղներն ու բարգավաճները։
Նույն կերպ էլ Ֆրանսիայի հակառակորդներն են այսօր բղավում, թե բա մրցավարները օգնեցին Ֆրանսիային։ Ամոթ է։ Ավելի լավ է լռեք։
Ինչ վերաբերում է Կանադա-Մարոկկո խաղին, ապա Մարոկկոն պետք է հաղթեր եւ հաղթեց։
Կանադային էլ շնորհակալություն գեղեցիկ ու ազնիվ ֆուտբոլի համար։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Եվս մեկ ստուգայց՝ հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում. Պապիկյան
Վրաստանի ՆԳՆ-ը կոչ է արել քաղաքացիներին և լրատվամիջոցներին «զերծ մնալ չստուգված տեղեկատվության տարած...